Ծրագրեր

«Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը»

2022-2024թթ․ Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվում է «Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Նպաստել՝

ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, մասնակցային որոշումների կայացմանը, ՏԻՄ-ի թափանցիկ գործունեության, համայնքի կառավարման հրապարակայնության ապահովմանը

Բարձրացնել ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև տեղական և ազգային քաղաքական զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը, հատկապես Շիրակի մարզի բնակիչների համար

NED PROGRESS LOGO

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիր

2022թ․ ԵՄ-ի ֆինանսավորմամբ, Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և Հետք և Ֆակտոր մեդիաընկերությունների կոնսորցիումի աջակցությամբ իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիրը։

image025

«Ընտրություններին ընդառաջ» ծրագիր

2018թ. Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի  «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ընտրություններին ընդառաջ»  ծրագիրը։ Ծրագրի նպատակն է՝ hանրային իրազեկության միջոցով նպաստել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում,  բազմակարծության ապահովմանը,  ՔՀԶ-ների միջև համագործակցությանը:

DIALOGUE for DEMOCRACY/Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության

#DialogueforDemocracy


«Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-ների և ԱԺ ներկայացուցիչների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

«Իրազեկ քաղաքացիները՝ հանուն համայնքների զարգացման» ծրագիր

2017թ.  Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է «Իրազեկ քաղաքացիները՝ հանուն համայնքների զարգացման» ծրագիրը, որի նպատակն է՝ բարձրացնել Ախուրյանի եւ միավորվող Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Կամո, Այգաբաց, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղական համայնքների հանրային իրազեկությունը Հայաստանի ՏԻՄ համակարգում իրականացվող փոփոխությունների, մասնավորապես՝ Ախուրյան համայնքում իրականացվող խոշորացման ծրագրի մասին, նպաստել թափանցիկության եւ հրապարակայնության ապահովմանը, խթանել այդ գործընթացում հասարակական մասնակցությունը:

«Ֆինանսական կառավարման կատարելագործված համակարգեր՝ հանուն «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի զարգացման» ծրագիր

2017թ. Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի՝ «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել է ««Ֆինանսական կառավարման կատարելագործված համակարգեր՝ հանուն  «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի զարգացման»  ծրագիրը:

«Քաղաքացիական վերահսկողություն և երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների»2016/2017

Ծրագրի նպատակն է՝ hանրային իրազեկության և վերահսկողության միջոցով նպաստել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում, անկախ ԶԼՄ-ի ամրապնդմանը, բազմակարծության ապահովմանը, ՔՀԶ-ների միջև համագործակցությանը:

 

«Մենք բոլորս հավասար ենք»/We are all equal

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի: Այս օրենսդրական բացը լրացնելու համար անհրաժեշտ է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում և ընդունում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակական իրազեկությունը ՏԻՄ-ի գործառույթների, ՏԻՄ-ի գործունեության, համայնքի համար կարևոր որոշումների մասին, հասարակական-քաղաքական, տնտեսական գործընթացների և համայնքային խնդիրների ու դրանց լուծման գործընթացներում,խթանել այդ գործընթացում հասարակության մասնակցությունը:

 

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy. Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1