Ընթացիկ

«Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը»

2022-2024թթ․ Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվում է «Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությանը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Նպաստել՝

ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, մասնակցային որոշումների կայացմանը, ՏԻՄ-ի թափանցիկ գործունեության, համայնքի կառավարման հրապարակայնության ապահովմանը

Բարձրացնել ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև տեղական և ազգային քաղաքական զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը, հատկապես Շիրակի մարզի բնակիչների համար

NED PROGRESS LOGO

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիր

2022թ․ ԵՄ-ի ֆինանսավորմամբ, Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և Հետք և Ֆակտոր մեդիաընկերությունների կոնսորցիումի աջակցությամբ իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիրը։

image025

DIALOGUE for DEMOCRACY/Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության

#DialogueforDemocracy


«Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-ների և ԱԺ ներկայացուցիչների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

«Քաղաքացիական վերահսկողություն և երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների»2016/2017

Ծրագրի նպատակն է՝ hանրային իրազեկության և վերահսկողության միջոցով նպաստել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում, անկախ ԶԼՄ-ի ամրապնդմանը, բազմակարծության ապահովմանը, ՔՀԶ-ների միջև համագործակցությանը: