Բողոքի ցույց ԱՄՆ կոնգրեսի դիմաց

Բողոքի ցույց ԱՄՆ կոնգրեսի դիմաց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարել որևէ ռազմական կամ այլ օգնություն տրամադրել վերոնշյալ երկրներին և ճանաչել Արցախը:Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են. «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»:Ավելի վաղ ամերիկահայերը բողոքի ակցիա էին իրականացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի տան դիմաց, հետո՝ Սպտակ տան դիմաց: Նրանք պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:Նման պահանջներով հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում:

Տեսանյութ՝  https://www.facebook.com/257834634268733/videos/648418732399502

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of