«Ավետիսյանների ժառանգները պահանջում են վերանորոգել հայրական տունը»

«Ավետիսյանների ժառանգները պահանջում են վերանորոգել հայրական տունը»

#Ավետիսյաններ #Պերմյակով

Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից 6 տարի է անցել: Կորստյան վիշտն ու ցավը դեռ չեն ամոքվել: Հարազատներից զրկված քույրերն  ամեն տարի  նույն այսօրը գալիս են հայրական տուն, բացում  լքված ու ավերված կառույցի դռներն ու կրկին  վերապրում նույն սարսափելի մղձավանջը:

Ավետիսյանների դուստրերը շարունակում են պնդել, որ մինչ օրս սպանության գործը լիարժեք բացահայտված չէ: Հարազատներն այսօր էլ դեպքը որակում են, որպես  առեղծվածային սպանություն:

Ինչուների շարքը դեռ երկար կտանջի ռուս զինվորականի ձեռքով սպանված Ավետիսյանների հարազատներին, բայց վերջիններս չեն  դադարում հավատալ, որ մի օր իսկապես կբացահայտվի ճշմարտությունը:

Իրավահաջորդները Եվրոդատարան 4 տարի առաջ դիմել են, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան դեռ չեն ստացել, անգամ  վստահ չեն, որ գործը վարույթ է ընդունվել, ուստի մտադիր են միջոցներ գտնելու դեպքում բոլոր փաստաթղթերն ապացույցների հետ անձամբ հասցնել եվրոպա:

Գյումրիում ռուսական ռազմաբազայում ընթացած դատավարությունն ըստ էության չտվեց այս հարցերի պատասխանը, կարծում են հարազատները, հետևաբար  ցանկություն ունեն գործը կրկին վերաբացել:

Ճշմարտությունը բացահայտելուց բացի, Ավետիսյան քույրերը մեկ այլ պահանջ էլ ունեն

Տարիների ընթացքում տունը քայքայվել է, շարքից դուրս է եկել տանիքը, փտել են հատակի տախտակները, ինչը հնարավորություն չի տալիս անգամ ներս մտնել: խնդիրը կարգավորելու համար աղջիկները բազմից են դիմել տարբեր ատյաններին:

Քանի դեռ դեպքը թարմ էր, մեզ քչից շատից հիշում էին, վրդովված հայտարարում են Ավետիսյանների ժառանգները,  բայց հիմա  իրենց  անտեսված են զգում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of