«Հայրաքաղաք» դաշինքը Գյումրիում երեկ հակիրճ ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու հայեցակարգը, որոնք ամբողջական հրապարակվելու են առաջիկայում։ Ռամկավար ազատական կուսակցության եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ կնքվել է համաձայնության հուշագիր։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս երկու կուսակցությունների նորաստեղծ՝ «Հայրաքաղաք» դաշինքը մասնակցելու է հոկտեմբեի 17-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, Գյումրու գործող ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն է: «Ժուռնալիստ, աշխարհին հայտնի մարդ, քաղաքականությանը ծանոթ, երկու նստաշրջաններում Գյումրու ավագանու անդամ, նա այդ կառույցի գործերին ծանոթ է ներսից, որը ինձ համար շատ կարեւոր է»,-քաղաքապետի թեկնածուի՝ Լ․Բարսեղյանի ընտրությունն այսպես է հիմնավորել դաշինքի ավագանու անդամի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը։ «Հայրաքաղաք» դաշինքը ստեղծվել է երկու քաղաքական ուժի՝ Ռամկավար ազատական եւ «Ժառանգություն» կուսակցությունների ազատ կամքի եւ համաձայնության արդյունքում, որեւէ մեկի կողմից թելադրված չէ դաշինքի ստեղծումը՝ ոչ որեւիցե քաղաքական ուժի, ոչ հասարակական խմբի եւ ոչ էլ դրսից»,-իր խոսքում նշել է քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը՝ հավելելով ՝ շրջանառվող այն տեղեկությունները, թե դաշինքը համաձայնություն կամ պայմանավորվածություն ունի այլ ուժերի հետ, սուտ են։ Նախընտրական ծրագրի եւ հայեցակարգի կազմման համար դաշինքի թիմն աշխատել է շուրջ 14 օր։ Քննարկումների արդյունքում համակարգվել են Գյումրու խնդիրները, դրանք խմաբգրվել են։ Լ․Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների թվարկած խնդիրների խմբագրումն ընդգրկել է մոտ 40 էջ։ Քաղաքի, երկրի ոչ արդյունավետ կառավարման հետեւանքով առաջացած խնդիրների արմատական վերանայումը համարվում է դաշինքի նախընտրական ծրագրի կարեւոր բաղադրիչներից»,-իր խոսքում նշել է քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը: «Հայրաքաղաք» դաշինքը, հիշեցնենք, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 28 թեկնածուով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru