«Կումայրի» պատմական միջուկի եւ վթարային շենքերի վերականգնման աշխատանքները

«Կումայրի» պատմական միջուկի եւ վթարային շենքերի վերականգնման աշխատանքները

Նախկին կառավարության հօդս ցնդած խոստումները

«Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980 թվականին եւ ընդգրկում է քաղաքի պատմական միջուկը: Այն ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով մոտ 1200 հուշարձան:

Ալեքսանդրաոպոլում 19-20-րդ դարերի ընթացքում կառուցված տները, շինությունները տարիներ շարունակ չեն վերականգնվել, թեպետ վերականգնման բազմաթիվ խոստումներ են եղել, անգամ կառավարության մասշտաբով։

Մասնավորապես, 11 տարի առաջ՝ 2008 թվականի հունիսի 12-ի N 642-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Գյումրու պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի գերակա ուղղություններին։

Ըստ որոշման՝ Գյումրու պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի մշակման եւ իրագործման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական զարգացման եւ այլ խնդիրների համակարգված լուծման նպատակով ստեղծվելու էր միջգերատեսչական հանձնաժողով եւ 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին էր ներկայացվելու հանձնաժողովի անհատական կազմը։

Նախատեսվում էր մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 15-ը` սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրու ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման եւ քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագիրը, Գյումրու ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման եւ քաղաքաշինական վերականգնման (Կումայրի) ծրագրի մշակման շրջանակներում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրի քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի, կառուցապատման ռեժիմների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված` Գյումրու գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունները եւ այլն։

Անհրաժեշտ գումարը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարությունը հատկացրել է, սակայն այն նորից վերադարձվել է պետական բյուջե՝ պատճառաբանելով 2009 թվականին ծագած ֆինանսական ճգնաժամը։70085888_394078214636141_6813927428549771264_n

«Կումայրի վերածնունդ» հիմնադրամի առաջին քայլերն ու պասիվությունը

«Կումայրի» պատմական միջուկի վերականգնման փորձեր արվեցին նաեւ 2017 թվականին։ Այդ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակն էր Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի ապահովումը։ Անընդհատ հայտարարվում էր, որ վարչապետի ուշադրության կենտրոնում է ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքների հարցերը,  քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ այդ հիմնադրամի աշխատանքները մեկ արուց ավել է՝ չեն ընթանում այն տեմպերով, ինչպիսին նախկինում էր։

«Ահագին բան է արել «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, 14 փողոցի վերականգնման հարցն իրենց միջոցներով են արել, փողոցների գոտեւորման  նախագծերը, զարգացման կոնցեպտը, սակայն հիմա առաջվա տեմպերով չի անում»,-ասում է Հ․Գասպարյանը։Gasparian Henrik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ներդրողներ են հայտնվել

Գլխավոր ճարտարապետը փոխանցում է, որ Գյումրու քաղաքապետարանն իրեն օրենքով տրված լիազորությունների շրջանակում կատարում է պատմական միջուկում ընդգրկված թվով 1200 հուշարձանների պահպանելու, ճիշտ օգտագործելու մասով աշխատանքները։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցելության, Կումայրի պատմական միջուկում շրջայցի արդյունքում ներդրողներ հայտնվե՞լ են, Հենրիկ Գասպարյանը դրական  է պատասխանում եւ փոխանցում․ «Ներդրողներ եկել են, քաղաքապետարանն աշխատում է նրանց հետ»։

«Կումայրի» պատմական միջուկի շինությունների կեսից ավելին սեփական առանձնատներ են

Օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ասել էր՝ պատահում է, որ ներդրող է հայտնվում եւ ցանկանում է գնել 18-19-րդ դարերին «Կումայրի» պատմական միջուկում կառուցված առանձնատները, սակայն բնակիչներին գտնել երբեմն դժվար է լինում։ Ու թեպետ փակ դռներով տներն հաճախ արտաքին տեսքով լավն են թվում, սակայն ներսում վերականգնման շատ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է լինում։ Լինում է նաեւ, երբ տների սեփականատերերը, տեսնելով գնորդին, վաճառքի ավելի բարձր գին են նշում։69897991_1365883470237336_568896060764717056_n

Փակ դռների սեփականատերին չգտնելու դեպքում համայնքը, համայնքի ղեկավարի խոսքով, այդ տները կարող է ճանաչել գերակա շահ։

Պատմական միջուկում կան նաեւ տներ, որոնց սեփականատերերը չունեն անհրաժեշտ գումարներ տներն ամբողջովին վերանորոգման եւ նախկինի տեսքին վերադարձնելու համար։ «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» եւ հայտնի այլ ֆիլմերի նկարահանման վայրում ներկայում բնակվում է 10 ընտանիք, որոնք չունեն այն անհրաժեշտ ֆինանսական գումարներ, որոնք պահանջվում են վերականգնման համար։

Ս․Բալասանյանն իմանալով այս խնդրի մասին, ընտանիքներին առաջարկել էր ընդհանուր համաձայնության գալուց հետո այդ սեփական տները վաճառել համայնքին։

«Եթե բոլորը վաճառեն համայնքին, կգնեմ, ես մեծ ուրախությամբ կգնեմ, ոնց որ գնեցի երիտասարդական պալատը, պարարվեստի դպրոցը, մյուս շենքերը։ Այդտեղ այցելուները շատ են։ Շատ մարդկանց կանչել եմ, համոզել եմ, որ գնեն այդ տները, նկուղային հատվածները համայնքապատկան են, վերակաանգենն այն տեսքով ինչ տեսքով եղել է հենց ֆիլմում։ Եթե հարեւանները համաձայն են, ես լրատվությամբ ասում եմ՝ մեծ ուրախությամբ կգնեմ, կվերականգնեմ նույն ձեւով եւ կլինի պատմական արժեք, թող որոշեն, գան իրենց գներով, ամեն ինչով, եթե համայնքը հնարավորություն ունեցավ, կգնենք»,-ասել էր Ս․Բալասանյանն ու ընդգծել՝ պատմական միջուկում ամեն մի կառուցապատման նկատմամբ հսկողություն եւ վերահսոկողություն են կատարել եւ կատարում են։70039359_608976019510200_8409100766437965824_n

Գյումրիում ներդրման են սպասում նաեւ վթարավտանգ շենքերը

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի տեղեկացմամբ՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մարզում վթարայնության 3-րդ եւ 4-րդ աստիճանի 114 շենք կա, որոնցից 106-ը 3-րդ ասիտիճանի է, իսկ 8-ը՝ 4-րդ աստիճանի։

Գյումրիում կա 92 բնակելի շենք, որոնցից 6-ը վթարայնության 4-րդ աստիճանի է, կամ ձգտում են 4-րդ աստիճանի, մնացածը 3-րդ աստիճանի են։ Գյումրու այդ շենքերում ընդհանուր բնակվում է 1948 ընտանիք, իսկ մարզում՝ 2458։

Շենքերի վթարայանության աստիճանի վերաբերյալ տեխնիկական եզրակացությունները տրվել են 13 տարի առաջ՝ 2006 թվականին, եզրակացությունները պատվիրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ ներկայիս՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Կան շենքեր, որոնց տեխնիկական եզրակացությունները պատվիրել են համայնքները, այդ եզրակցություններն ավելի ուշ ժամանակահատված են ընդգրկում, քան նախարարությանը։

Այս եզրակացությունները նորերով փոխարինելու համար ֆինանսական խոշոր գումարներ են անհրաժեշտ։ Ա․Մարգարյանի խոսքով՝ այս հարցը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեում, սակայն ժամկետների մասով որոշակիացում, հստակեցում չի եղել, մասնավորապես, թե երբ գումար կհատկացնեն հարցը փուլ առ փուլ  լուծելու համար։

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է նաեւ Հայաստանի վթարային շենքերի ամրացման հարցը։ Որոշվել է՝ յուրաքանչյուր տարի առայժմ մեկ-երկու շենք ընդգրկել պետական բյուջեի ծրագիր՝ ամրացման աշխատանքներն իրականացնելու համար։ Կա նաեւ շենքերի ամրացման ներդրումային տարբերակ։ Օրինակ, Երեւանում վթարային շենքի ամրացման ընթացքում մասնավորը կարող է ավելացնել շենքերի հարկերի թիվը եւ ավելացված հարկերի բնակարանները վաճառել այնպիսի գներով, որապեսզի կարողանա, այսպես ասած, հանի իր ծախսած գումարը։ Այս տարբերակը, սակայն, այնքան էլ արդյունավետ եւ շահեկան չէ մարզերում, որտող բնակարանների գները բավական ցածր են։

«Մարզերում այդ տարբերակը մի քիչ դժվարությամբ կմեկնարկի։ Այս հարցերով զբաղվում է Քաղաքաշինության կոմիտեն»,-եզրափակում է Ալբերտ Մարգարյանը։

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of