Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի նվազում: Եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը զգալի նվազել են: Օրական հաստատված դեպքերի թիվը հասել է միջինում 100-ի։ Թվերի նվազմանը զուգահեռ խոսվում է նաև կորոնավիրուսի երրորդ ալիքի և վիրուսի նոր շտամի մասին:
Կորոնավիրուսային ի՞նչ իրավիճակ է երկրում:
Ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի նվազումը:
Որքանո՞վ է պատրաստ առողջապահական համակարգը՝ դիմակայելու կորոնավիրուսի երրորդ ալիքին:
Պատվաստվե՞լ, թե՞ ապավինել սեփական իմունիտետին:
Բանախոսներ՝
Արմեն Իսահակյան – «Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն
Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն