ℹ️«Անկախ դիտորդ» դաշինքը «Երկխոսության մեդիա կենտրոնում» ասուլիսով է հանդես եկել: Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները, տեղամասային և շրջիկ դիտորդների արձանագրած խախտումները ներկայացրել է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և շրջիկ դիտորդների
համակարգող ➡ Վահրամ Թոքմաջյանը:
Live 1 🔴
Live 2 🔴
#Election#Local#Government
🔍 Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։ Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում:
📌Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 7:00-ից սկսած դիտարկել է Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորիս, Ֆիոլետովո համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովներում:
📌Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` երեկ ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների 33,23 տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Գյումրիում՝ 24,14 տոկոսը: