Միայն 9 մլն դրամից ավելի ճանապարհածախսի եւ գիշերակացի համար
Հունիսի 15-ին կայանալիք ավագանու հերթական նիստին քննարկվելու է Գյումրու հավաքական թիմերի` Համաշխարհային համահայկական վեցերորդ խաղերին մասնացությունն ապահովելու նպատակով 15 մլն դրամ հատկացնելու հարցը: Համաձայն որոշման նախագծի` գումարի շրջանակներում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Համաձայն նախագծի հավելվածի` խաղերին մասնակցելու ընդհանուր ծախսը կազմում է 14 մլն 915 հազար 600 դրամ, որից համազգեստների համար հատկացվելու է 5 մլն 785 հազար 600 դրամ, իսկ ճանապարհածախսի համար` 9 մլն 130 հազար դրամ:
Այսպես` խաղերին մասնակցելու է 140 մարդ: 140 հատ մարզական համազգեստների համար նախատեսված է հատկացնել 3 մլն 500 հազար դրամ, 120 զույգ մարզական կոշիկնեի համար` 1 մլն 80 հազար դրամ, 20 զույգ սեփավոր կոշիկների համար` 300 հազար դրամ, 140 հատ մարզական վերնաշապիկի համար` 140 հազար դրամ, 140 հատ մարզական գլխարկի համար` 182 հազար դրամ, 100 հատ խաղային համազգեստի համար` 550 հազար դրամ եւ 28 հատ գետրիների համար` 33 հազար 600 դրամ: