Հոկտեմբերի 02–ին տեղի կունենա Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:
2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում է «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը: Այս ընկերությունը, ինչպես նաեւ ներթաղաքային տրանսպորտը շահագործող մյուս ընկերությունները, մրցույթը շահել են մեկ ուղեվարձը` 150 դրամ գնով, սակայն քաղաքապետարանի հետ բանավոր համագորկացության արդյունքում ընկերությունների սեփականատերերը համաձայնել են շահագործել մեկ ուղեվարձը 100 դրամով:
2013 թվականի ապրիլից Գյումրու թիվ 24 միկրովատոբուսային երթուղու գինը 50 դրամից դարձավ 70, ապա որոշ ժամանակ անց այն շահագործվեց 100 դրամ արժեքով: Սա քաղաքում միակ միկրոավտոբուսային երթուղին է, որի աշխատանքից գրեթե չեն բողոքում ուղեւորները: Երթուղու ճանապարհը կարճ է`միկրովատոբուսի սկզբնակետը քաղաքի Հաղթանակի պողոտան է, իսկ վերջնակետը`Ապակու գործարանը:
Այս երթուղու շահագործման համար հայտարարված մրցույթին մասանակից ընկերությունները պահանջվող փաստաթղթերը կարող են Գյումրու քաղաքապետարան ներկայացնել մինչեւ 25-ը սեպտեմբերի ներառյալ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերից են` ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, միկրովտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրերը), միկրովատոբուսների ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքները. ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիրը, ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում եւ այլն: