«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։ Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»: Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խոստանում է մի քանի օր անց՝ դեկտեմբերի 11-ին, Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հրավիրել ասուլիս ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ:
https://www.facebook.com/civilcontractarmenia/posts/pfbid035FeEJ88E12iaPhoXpAeGKRfWo3PMtg1NTdMxAfgdiMN2RyQj7VFhsh1GhzQGQXP8l
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com