«Բուժհաստատությունների օպտիմալացման և մասնագետների խնդիրները Գյումրիում»
—————————————
2021 թվականին «Գյումրի» ԲԿ-ին միավորվեցին Գյումրիի ծննդատունը , պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերն» ու Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
2023 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՀ Կառավարության որոշմամբ էլ Գյումրիի «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց Գյումրի ԲԿ-ի հետ և այժմ ընթանում են կառուցվածքային փոփոխություններ ու բուժանձնակազմի տեղափոխություններ:
Ինչու՞ են միավորվում մարզի ամենամեծ բուժհաստատությունները, արդյոք՞ «Գյումրի» ԲԿ-ն ունի բավարար շենքային պայմաններ ու հագեցվածություն՝ բազմապրոֆիլ ծառայություններ մատուցելու համար :
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
Արմեն Խաչատրյան – «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն
Էդգար Սուքիասյան – «Գյումրի» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության պատասխանատու
Սիրանուշ Ղուկասյան – Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն
Խաչիկ Գալստյան – Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն