ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։ X-ում արված գրառման մեջ Մարուքյանը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահի այն հայտարարությունը, որ «Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»։ «Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումն անակնկալ հարձակում չէր»։
1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերի կողմից միջանցքը բաց է թողնվել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, որն այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովն ասել է, որ Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»,- գրել է Մարուքյանը X-ում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com