
Նշված պայմանագրերը լուծելու պահանջով Գյումրու քաղաքապետարանը մոտ 1 տարի առաջ քաղհայց էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պատճառաբանելով, որ նշված պայմանագրերի չլուծելու պայմաններում Գյումրի համայնքի բյուջեն կայանատեղիներից գանձվող գումարներ մուտքագրելու փոխարեն անհատ անձն է այդ հավաքագրված գումարները տնօրինում, սակայն անհատը ընդամենը հողամասերի տարեկան չնչին գումարներ է վճարում համայնքի բյուջե, իսկ ավտոկայանատեղիների կազմակերպման դիմաց հավաքագրված գումարները, որոնք տեղական տուրքեր են, օրենքով սահմանված կարգով, բյուջե չեն մուտքագրվում: Շուրջ մեկ տարի դատական տարբեր ատյաններում այս գործը չարչարկվելուց հետո, դատարանը որոշում է կայացրել հօգուտ քաղաքացի տարոն Գասպարյանի, իսկ ԴԱՀԿ-ն, դատարանի վճռի համաձայն, կալանք է դրել: Քաղաքապետարանի հայտարարության համաձայն` իրենք չեն խուսափում բռնագանձվող 745 000 ՀՀ դրամը մուծելուց եւ տեղեկացնում են, որ ԴԱՀԿ-ի` կալանքի կիրառումը, այս ծայրահեղ դեպքի գնալը, մեղմ ասած, սխալ է: Քաղաքապետարանը նույն այս գործով շարունակելու է դիմել դատական ատյաններ: