«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի նպատակն է` առավել թափանցիկ և արդարամիտ դարձնել Գյումրու բյուջեից համատիրություններին հատկացված գումարների չափերը, քաղաքացիների վճարների չափերը, նաեւ այլ աղբյուրներից գոյացող գումարները, ծախսային հաշվետվությունները:
Ծրագրի շրջանակում հրապարակվել է 3 լրագրողական հոդված, կազմակերպվել եւ առցանց անցկացվել է 3 քննարկում, կազմվել է հետազոտական զեկույց։
Զեկույցում ընդգրկվել են հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, համատիրությունների նախագահների, բազմաբնակարան շենքերի բնակիչների կարծիքներն առկա հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատկան մարմիններից ստացված գրությունների պատասխանները։
Բացահայտված խնդիրների լուծման տարբերակներն ու ուղիներն ընդգրկվել են առաջարկությունների փաթեթում, որը ներկայացվելու է շահագրգիռ բոլոր կողմերին։
—————————————————-
Ուղիղ հեռարձակում
—————————————————-
Բանախոսներ՝
Փիրուզե Մանուկյան` «ԱՄՆ ՄԶԳ Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի քաղաքացիական հասարակության մասնագետ
Հասմիկ Մխիթարյան՝ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ղեկավար
Անի Մկրտչյան՝ «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի փորձագետ
Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։