Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Որքանո՞վ է իրացվում այդ իրավունքը։ Ձեռքբերումներ ու ձախողումներ։
Համընդհանուր ներառման անցման խաչմերուկին որքանով է կարեւոր այդ սկզբունքի ներդրումը նաեւ նախադպրոցական կրթության ոլորտում։
Ի՞նչ կփոխի համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումը մանկապարտեզներում։
Որո՞նք են ռիսկերը։
Համընդհանուր ներառականության անցման փուլում նախադպրոցական կրթության ոլորտում առկա խոչընդոտները եւ դրանց հաղթահարման մեխանիզմները։
Քննարկման թեմաներն են՝ ՀՀ կրթական ոլորտում
Միջավայրային գործոնները
Մասնագիտական վերապատրաստումները
Պրոֆեսիոնալ մասնագետների պակաս, փորձի ներդրումը
Անձնական օգնականի ծառայությունը
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Սիրանուշ Մինասյան – Հայկական կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար
Անահիտ Գասպարյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ
Գևորգ Ղումաշյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող
Լիզա Գասպարյան – Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար