Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին դասակի ծառայողները հոկտեմբերի 6-ին Շիրակացու փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 22 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
31-ամյա ախուրյանցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com