Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային նոր վերանորոգված պայմաններին

Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային նոր վերանորոգված պայմաններին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարը ծանոթացել է դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։

Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարն այցելել է նաև կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։

Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!