Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա տեղեկացրել է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։

«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ գործով։ Մեղադրանք է առաջադրվել նաև պարոն Քերոբյանին։ Մեղադրանքը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Մենք գտնում ենք, որ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները և եզրահանգումները, որոնք բերված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Մեր գնահատմամբ՝ դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- մանրամասնել է Եգորյանը։

Փաստաբանը նշել է, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, շատ մանրամասներ չի կարող հայտնել։

«Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)»,- հայտարարել է Եգորյանը։

Փաստաբանը հավելել է, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!