Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն – համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 մլրդ 659 մլն 722 հազար դրամ։
Այդ ծրագրերն են

Աշոցք համայնքի Ղազանչի, Գոգհովիտ, Զույգաղբյուր և Ցողամարգ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ – 29 181,4

Աշոցք համայնքի Ձորաշեն, Սարապատ և Կաքավասար բնակավայրերի համայնքային կենտրոնների վերակառուցում – 26 291,4

Աշոցք համայնքի Ցողամարգ, Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում /Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրեր/ – 35 646,4

Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսայելյան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում – 83 127,2

Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի և Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում /Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակ/ – 37 620,0

Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և 5 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ – 48 893,6

Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսայելյան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում /Սիզավետ և Սարագյուղ բնակավայրեր/ – 52 461,1

Աշոցք համայնքի Փոքր Սարիար, Կաքավասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Սալուտ և Արփենի բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցում – 16 533,0

Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի, Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ /Ամասիա բնակավայրի Հայասա թաղամաս/ – 38 062,6

Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրում /Ջաջուռ, Ջաջուռավան, Շիրակ, Մարմաշեն և Վահրամաբերդ բնակավայրեր/ – 53 922,6

Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների,Եղիշե Չարենց, Կոմիտաս, Պարույր Սևակ, Ախուրյանի խճուղի 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ – 64 350,4

Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ /Բասեն բնակավայր/ – 128 810,5

Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի և Չարենց փողոցի, Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցում – 28 607,8

Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի և Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում /Հովունի բնակավայր/ – 11 419,9

Ախուրյան համայնքի Ազատան և Փոքրաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ /Փոքրաշեն բնակավայր/ – 43 724,6

Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի և Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ /Ղարիբջանյան բնակավայր/ – 98 033,7

Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում – 8 743,5

Արթիկ համայնքի Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում – 48 471,2

Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Արթիկ բնակավայրի Կասյան, Մաշտոց և Նժդեհ փող, Հովտաշեն, Հառիճ, Մեծ Մանթաշ, Գեղանիստ և Գետափ բնակավայրեր/ – 126 985,2

Արթիկ համայնքի 5 բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգում /Լեռնակերտ, Պեմզաշեն, Փոքր Մանթաշ, Արևշատ բնակավայրեր/ – 170 736,1

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և Գարեգին Նժդեհի փողոցի վերջնամասի մայթերի կառուցում – 121 295,6

Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում, սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացում /Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացում/ – 20 326,6

Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցի հիմնանորոգում, Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում /Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր/ – 183 052,9

Անի համայնքի Մարալիկ բնակավայրերի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ – 24 611,7
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com