Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտավոր են ներկայացնել ապահովագրության առկայության փաստաթուղթ

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտավոր են ներկայացնել ապահովագրության առկայության փաստաթուղթ

2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանի դեսպանությունից:

«Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

  • Ապահովագրական պայմանագրի կողմեր
  • Ծածկույթի տարածք
  • Ապահովագրության առարկա
  • Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
  • Ապահովագրված ռիսկեր
  • Ապահովագրական գումարի չափ
  • Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում» ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!