Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում դատապարտվեցին զմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման:
Նրանք 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում գերության մեջ են։
Բռնապետական Բաքուն Արցախի ռազմաքաղական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ ռազմական հանցագործություններ, ահաբեկչութուն, մարդկության դեմ հանցագործություն և այլն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերի դեմ շինծու դատավարությունն ընթանում է առանց միջազգային ու անկախ դիտորդների, նրանց արգելված է ներա լինել դատավարությանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com