ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։

ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության  զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն բավարարել է։

ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական  կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն ևս բավարարել է։

Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!