ԱԺ-ն ընդունեց տեսակապով դատական նիստերի անցկացման նախագիծը

ԱԺ-ն ընդունեց տեսակապով դատական նիստերի անցկացման նախագիծը

Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում, անհրաժեշտության դեպքում, դատական նիստերն անցկացնել նաև տեսակապի ձևաչափով։

Ընդունված փոփոխությունների համաձայն՝ ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները օրենքով սահմանված դեպքերում կարող են դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության, այնպես էլ պատժի կատարման փուլում։ Տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Տեսակապի կիրառումը հնարավոր կլինի հասարակական կարգի, առողջության, դատավարության մասնակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության, հանցագործությունների կանխման, ինչպես նաև դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով։

Օրենքով նախատեսվում է նաև ապահովել պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։

«Հաշվի առնելով այս ինստիտուտի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներն ու այլ երկրների փորձը, ինչպես նաև պահպանելով միջազգային բոլոր չափանիշները՝ նախատեսել ենք տեսակապով դատական նիստերի անցկացման հնարավորություն։ Միաժամանակ սահմանվել են բոլոր այն իրավաչափ պայմանները, որոնք կերաշխավորեն կողմերի իրավունքների պաշտպանությունն ու համաչափությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում ներառվել է նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, քանի որ նոր կարգավորումները վերաբերում են ազատությունից զրկված բոլոր անձանց։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!