Հուլիսի 10-ին «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ կազմակերպված «Երևանից անդին․ փաստահեն մամուլ մարզային համայնքների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրը Դանիական New Democracy Fund-ի և **Երևանի մամուլի ակումբի** համատեղ նախաձեռնությունն է։ Այն նպատակ ունի զարգացնել մարզային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները, նվազեցնել ապատեղեկատվության նկատմամբ նրանց խոցելիությունը և տարածել փաստահեն լրագրության գործիքները։
Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման արդյունքներին և հետևություններին,
հետընտրական Հայաստանում ձևավորված ապատեղեկատվական միջավայրին,
փաստահեն և մեդիագրագետ լրագրության սկզբունքներին,
ներմարզային համագործակցության հնարավորություններին։
Ծրագրի նպատակներն ու հիմնական ուղղությունները ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Վիգեն Սարգսյանը։
Բանախոսություններով հանդես եկան՝
Երևանի մամուլի ակումբի ծրագրի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը,
Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի տնօրեն Անի Եղիազարյանը։
Հանդիպմանը մասնակցում էին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուն։