«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ․ ի՞նչ ունենք և ինչի՞ վրա կարող ենք հենվել»
Հայաստանի անվտանգային միջավայրը փոխվում է։ Խաղաղության գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն շարունակում են արդիական մնալ անվտանգության երաշխիքների, տարածաշրջանային մրցակցության և երկրի պաշտպանունակության հետ կապված խնդիրները։
Հայաստանը ձգտում է ընդլայնել իր միջազգային գործընկերությունները, բայց հիմնական հարցը մնում է նույնը՝ ինչպե՞ս այդ քաղաքականությունը վերածել իրական և երկարաժամկետ անվտանգության։
———————————————————
LIVE YouTube
———————————————————
Քննարկման առանցքում՝
Որո՞նք են Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային սպառնալիքները։
Ի՞նչ կարող են և ի՞նչ չեն կարող ապահովել Հայաստանի արտաքին գործընկերները։
Ի՞նչ ներքին կարողությունների և ռեսուրսների վրա կարող է հենվել Հայաստանը։
Ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի անվտանգային նոր ճարտարապետության ձևավորումը չմնա միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում։
Խաղաղության գործընթացն ինչպե՞ս կարող է վերածվել իրական և երկարաժամկետ անվտանգության։
Բանախոսներ՝
Արմեն Պետրոսյան — արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ
Նարեկ Մինասյան — քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ
“ARMENIA’S NEW SECURITY ARCHITECTURE: What Do We Have and What Can We Rely On?”
Armenia’s security environment is changing. While the peace process is creating new opportunities, questions concerning security guarantees, regional competition and the country’s defence capacity remain highly relevant.
Armenia is seeking to expand its international partnerships, but the central question remains: how can this policy be transformed into genuine and sustainable long-term security?