Գյումրիում ընտրողները պասիվ են

Գյումրիում ընտրողները պասիվ են

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդները փոխանցում են, որ ընտրողները պասիվ են, յուրաքանչյուր ընտրատեղամասում գրանցված 1300-ից ավել ընտրողից մինչ այժմ քվեարկությանը մասնակցել է 160-270-ը:

34/61 ընտրտեղամասի դիտորդը փոխանցում է, որ խախտումներ այս պահին դեռեւս չկան, ժամը 8:00-13:00-ը 190 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, այստեղ, ըստ ցուցակի, մասնակցելու իրավունք ունի 1339-ը: Դիտորդի փոխանցմամբ՝ բակում կուտակումներ չեն նկատվում: Այս ընտրատեղամասը տեղակայված է ՀՊՏՀ Գյումրու հենակետային վարժարանի շենքում:

Մարդկանց կուտակումներ նկատվել են 34/16-ի ընտրատեղամասի բակում: Այս մասին տեղեկացնում է «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդը. դիտորդը միաժամանակ փոխանցում է, որ կուտակումների մասին տեղեկացրել են ոստիկանությանը: Այստեղ գրանցված 1648 ընտրողից քվեարկությանը մինչեւ 14.15-ը մասնակցել է 272-ը: Այս ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու Գոհար մանկապարտեզում:

Դեռեւս մեկ բողոք է գրանցվել 34/76 ընտրատեղամասում.ընտրության եկած քաղաքացին տեղեկացրել է, որ որդին 10 տարի է բացակայում է ՀՀ-ից, սակայն ընտրացուցակում գրառված է եղել վերջինիս անուն-ազգանունը: Դիտորդի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը գրանցել է բողոքը, այս պահին, դիտրդի խոսքով, դրսում կուտակումներ չեն նկատում, ընդհանուր առմամբ խաղաղ է: Ընտրատեղամասը տեղակայված է թիվ 18 միջնակարգ դպրոցում, քվեարկել է 276 ընտրող` ժամը 14:15-ի դրությամբ, գրանցված է, սակայն, 1606-ը:

Comments Are Closed!!!