Գյումրիում դիտորդ է մահացել

Գյումրիում դիտորդ է մահացել

Ասպարեզ օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ Գյումրիում մահացել է դիտորդական առաքելություն կատարող անձ: Ավելի ուշ պարզվել է, որ նա 1962 թվականի ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Կ.-ն: Նա դիտորդական առաքելություն է կատարել Գյումրու թիվ 34/54 ընտրատեղամասում:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Գ.Կ.-ն`կլինիկական մահ ախտորոշմամբ:

Բժշկական կենտրոնից նաեւ փոխանցեցին, որ նրա մոտ  ինֆարկտ է ախտորոշվել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր եւ համակարգող Դանիել Իոնիսյանի փոխանցմամբ՝ դիտորդի մոտ վատ զգացողություն հաճախ է նկատվել:

Հ.Վ.

Comments Are Closed!!!