Ավագանու ընտրություններն ավարտված են, սակայն հստակ երեւում է՝ որեւէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմել: Նոր ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով,ըստ մանդատների բաշխման արդյունքի կուսակցություններից, կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնութունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրիում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից եւ ոչ մեկը 40 տոկոս եւ ավել ձայն չի ստացել. «Բալասանյան դաշինքը»՝ 34,75 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 21,66 տոկոս, «Հայկական վերածնունդը»՝ 10,62 տոկոս, ԳԱԼԱ-ն` (10,47) տոկոս:
Որոշված չէ նաեւ, թե քաղաքական ուժերի միջեւ մանդատներն ի վերջո ինչպես են բաշխվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրեն հատուկ ձեռագրով, փորձում է «Բալսանայան դաշինքին» 15-ի փոխարեն 17 մանդատ շնորհել: Ընդդմդր թեւը ունի իր հաշվարկները՝ 15 մանդատ Բալասանյնան դաշինքին, 9-ը՝ ԲՀԿ-ին, 5-ը՝ Հայկական վերածնունդին, 4-ը՝ Գալային: Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, եւ այդ ժամանակ միայն ամեն ինչ կհստակեցվի:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ից ձայների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ այլեւս չի ընդունել: Ընդհանուր թվով քննվել է վերահաշվարկի 10 դիմում:
Մինչ կուսակցությունների միջեւ մանդատներն են բաշխվում, դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները բարձրաձայում են՝ ընտրություններն ընթացել են համատարած ընտրախախտումներով ու ընտրակեղծքիներով:
Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Գյումրու առաջընթաց» Հկ-ն: Արձանագրված ընտրախտումները «Երկխոսության լսարան» հաղորդաշարի ուղիղ օնլայն հեռարձակումներով անմիջապես ներկայացվում էր հանրությանը: Հաղորդաշարի ընթացքում ընտրախախտումների մասին հարցազրույցներով ու հայտարարույթւոններով հանդես էին գալիս նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, լրագրողները:
Ի դեպ, Գյումրիում արձանագրվել է քվեարկությանը ընտրողների մասնակցության շատ ցածր ցուցանիշ. ընտրացուցակներում գրանցված 125 983 մարդուց ընտրություններին մասնակցել է 45 670-ը, որը կազմում է ընտրողների 36,25 տոկոսը: