Գյումրի համայնքի ավագանու նիստ 10 նոյեմբերի, 2016 թ

Գյումրի համայնքի ավագանու նիստ 10 նոյեմբերի, 2016 թ

Նոյեմբերի 10-ին Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստն էր, որին մասնակացում էին միայն «Բալասանյան դաշինքով» ավագանու կազմ ընդգրկված 17 ավագանու անդամները: «Հայկական վերածնունդ», ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով իրենց բոյկոտը, նիստին չէին ներկայացել: Դա հիմք ընդունելով՝ Ս.Բալասնյանը հենց նիստի սկզբում վկայակոչելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ ի դեմս Հովհաննես Մարգարյանի, ԱԺ դիմում էր ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու մասին, հայտարարեց, որ չնայած մյուս 2 կուսակցությունները իրեն դիմում չեն ներկայացրել ինքնաբացարկի վերաբերյալ, եւս հրաժարվել են ավագանու մանդատներից: Այնուհետ քննարկվեցին օրակարգային 46 հարցերը: Նիստին ներկա գտնվող ավագանու 17 անդամներն օրակարգային բոլոր հարցերին անվերապահորեն կողմ էին քվեարկում: Նիստի ընթացքում հաստատվեցին մշտական հանձնաժողոների կազմը, համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնյայի դրույքաչափերը: Օրակարգում մեծ թիվ էին կազմում նաեւ այս կամ այն կազմակերպություններին ու անհատներին դրամական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկները, որոնք եւս հաստատվեցին:P1350373 P1350334 P1350337P1350438P1350414

Comments Are Closed!!!