ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ! ՀՀ ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ! ՀՀ ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով դիտորդների հավաքագրում

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով

դիտորդների հավաքագրում

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական վերահսկողություն և երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների» ծրագրի շրջանակներում իրականացնում  է դիտորդների հավաքագրում՝  սույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով: Դիտորդական առաքելությունը իրականացվում է համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի և միջազգային նորմերի: «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ հրավիրում է հատկապես պրոֆեսիոնալ, քաղաքացիական լրագրողներին և բոլոր նրանց, որոնց համար կարևորվում  է բաց, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացումը,  ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ամրապնդումը Հայաստանում:

Մասնակցության համար կարող եք հետևյալ հղմամբ` https://progressgyumri.am/register-observer լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն մարտի 18-ին և 19-ին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին: Հարցերի համար գրեք  progressgyumri@mail.ru  էլ. հասցեին՝ նշելով «դիտորդ» բառը կամ զանգահարեք  (098)691-690 հեռախոսահամարին:

Comments Are Closed!!!