2018 թվականին հանրապետության երկրորդ քաղաքի տարեկան բյուջեն պլանավորված է 3 միլիարդ 357 միլիոն 33 հազար 700 ՀՀ դրամ: Բյուջեի հանրային քննարկումը կայանալու է դեկտեմբերի 8-ին:
Համայնքի բյուջեն կազմելիս` հաշվի են առնվել 2018 թվականի պետական բյուջեում արտացոլված գնաճի, սղաճի եւ տնտեսական աճի միտումները:
Տեղական տուրքի հավաքագրվող ընդհանուր գումար նախատեսվում է 101 մլն 441 հազար դրամ, հողի եւ գույքի վարձակալությունից նախատեսվում է հավաքագրել 53 մլն 60 հազար դրամ, աղբահանության վարձավճար` 181 մլն 506 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում համայնքի կողմից հավաքագրման ենթակա սեփական եկամուտների վարչական մասի 2018 թվականի մուտքերի նախատեսվող աճը 2016 թվականի փաստացի հավաքագրումների համեմատ կազմել է մոտ 31.0 տոկոս, իսկ 2018 թվականի վարչական մասի սեփական եկամուտների աճը 2017 թվականի ճշտված բյուջեի հաշվարկային ցուցանիշների հետ համեմատ կկազմի մոտ 10.55 տոկոս: 2018 թվականին բյուջեի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր բյուջեի մեջ 2016 թվականի փաստացի հավաքագրված սեփական եկամուտների տեսակարար կշռի համեմատ աճել է 7.13 տոկոսով, իսկ 2017 թվականի ճշտված բյուջեի հաշվարկային ցուցանիշների սեփական եկամուտների տեսակարար կշռի համեմատ աճը կազմել է 4.62 տոկոս:
2018-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 445 մլն 150 հազար դրամ, վարչական շենքի աշխատակիցների աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար նախատեսվում է հատկացնել 330 մլն 824 հազար դրամ, էներգետիկ ծառայությունների համար` 27 մլն 576 հազար դրամ, կոմունալ ծառայությունների համար` 3 մլն 988 հազար, կապի ծառայությունների համար` 8 մլն 762 հազար դրամ, նեքին գործուղումների համար` 680 հազար, արտասահմանյան գործուղւոմների համար` 1 մլն 800 հազար դրամ, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգումների համար` 2 մլն 395 հազար դրամ:
Կառավարման ապարատի ծախսերը հաշվարկելիս` հաշի են առնվել նախորդ տարիների ընթացքում կատարված փաստացի ծախսերը, իսչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրենց բաժինների բնականոն գործունեության ապահովման համար ներակայացված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման հայտերը:
2018 թվականի համար կառավարման ապարատի աշխատավարձի ֆոնդում տարեկան կտրվածքով պլանավորվել են հավելյալ միջոցներ, որոնք ուղղվելու են պայմանագրային հիմունքով աշխատող գործակալների, փորձագետների եւ գործավարների աշխատավարձերի վճարմանը, նաեւ միջոցներ են պլանավորվել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագիրն իրականացնող խմբի անդամներին հավելավճարներ հատկացնելու համար, իսկ այլընտրանքային ծառայողների դրամակն օգնության բավարարման համար պետական բյուջեով հատկացված եւ հաստիքացուցակում պլանավորված 1 մլն 140 հազար ՀՀ տարեկան գումարը վճարվելու է Գյումրու կոմունալ ծաայություն բյուջետային հիմնարկ գործուղված այլընտրանքային ծառայողներին:
Տեղական տուրքեր եւ դրույքաչափեր
2017-ին կիրառվող դրույքաչափերը նույն ձեւով կգործեն նաեւ 2018 թվականի ընթացքում: 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ավագանու որոշումից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատվելու են քաղաքի վարչական տարածքում տեղական տեղական տուրքերի եւ վճարների 2018 թվականի դրույքաչափերի վերծանման չափանիշները:
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրք նորից սահմանվելու է 5 հազար ՀՀ դրամ:
Ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9 հազար ՀՀ դրամ, 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 հազար դրամ, 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9 հազար ՀՀ դրամ, 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 հազար ՀՀ դրամ, 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝ 200 ՀՀ դրամ, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ 300 հազար ՀՀ դրամ, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ 30 հազար ՀՀ դրամ, համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`հիմնական շինությունների ներսում` մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4 հազար 8 հարյուր ՀՀ դրամ, 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 9 հազար ՀՀ դրամ, 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը 2018 թվականի հունվարի 1-ից
Գյումրու ավագանու դեկտեմբերի 6-ի նիստում հաստատվելու է Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափը:
Քաղաքապետարանը 2018-ին ունենալու է 243 աշխատակից, ամսական աշխատավարձի ֆոնդը կազմելու է 28 մլն 639 հազար 745 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), տարեկան` 343 մլն 46 հազար 940 ՀՀ դրամ:
2018-ին Գյումրու քաղաքապետը կունենա 2 խորհրդական, նախկին 4-ի փոխարեն: Խորհրդականի 2 հաստիքները կրճատվել են, փոխարենը հայեցողական պաշտոնների թվում ավելացել են գլխավոր ճարտարապետի եւ համայնքի տնտեսական ծրագրերի զարգացման պատասխանատուի մեկական հաստիք:
Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում կրճատվելու է 3 հաստիք, նախկինում բաժինն ունեցել է 19 աշխատակից, այս նոր հաստիքացուցակով կունենա 16: Քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնում մեկ հաստիք կկրճատվի, 12-ի փոխարեն կգործի 11: Ֆինանսատնտեսագիտական բաժնում կկրճատվի 2 հաստիք: Եթե 2017-ին բաժինն ունեցել է 15, ապա 2018-ին կունենա 13 հաստիք:
Մյուս բաժինների հաստիքացուցակները կմնան անփոփոխ:
ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները
Դեկտեմբերի 5-ին Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվելու նաեւ համայնքային ենթակայության բոլոր կառույցների հաստիքացուցակները:
Օրինակ` համայնքային մանկապարտեզի տնօրենը 2018 թվականին ամսական ստանալու է 90 հազար 910 դրամ, հաշվապահը, երաժշտական ղեկավարը, մեթոդիստը, դաստիարակի օգնականը, բուժքույրը, խոհարարը, խոհարարի օգնականը, դռնապանը, հավաքարարը` 77 հազար 909, դաստիարակը` 109 հազար 48 դրամ` ներառյալ հարկերը: Նշված գումար չափով ամսական աշխատավարձ կստատան նրանք, ովքեր կունենան մեկ դրույք: Սրանք յուրաքանչյուրի ամսական դրույքաչափերն են:
Համայնքային երիտասարդական պալատը 2018-ին կունենա 5 հաստիք` տնօրեն, համակարգող, հավաքարար, հաշվապահ, տնտեսվար: Տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 105 հազար դրամ, համակարգողինը` 90 հազար, իսկ մյուսներից յուրաքանչյուրինը` 77 հազար 905 դրամ:
Մհեր Մկրտչյանի թանգարանին հատկացվելու է 6, 25 հաստիքային միավոր: Տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 108 հազար 250 դրամ, երկու էքսկուրսավարին` 155 հազար 810 դրամ, հաշվապահին հատկացվելու է 0,25 դրույք, ստանալու է 27 հազար 63 դրամ, իսկ ֆոնդապահը, հսկիչը, հավաքարարը ամսական ստանալու են 77 հազար 905 ՀՀ դրամ աշխատավարձ:
33 դրույք հատկացվելու է բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 96 հազար 700 դրամ, փոխտնօրենը, հնոցապանը, ուսմասվար, մեթոդիստը, հաշվապահը` ամսական 77 հազար 905 ՀՀ դրամ եւ այլն:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am
Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru