Նոր վարչապետին սպասելիս․ հնարավոր ու անհնար փոփոխությունները Շիրակի մարզում

Նոր վարչապետին սպասելիս․ հնարավոր ու անհնար փոփոխությունները Շիրակի մարզում

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցման արդյունքում  ՀՀ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները կրճատվել են:

Մարտի 2-ին ԱԺ-ը ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, ում առաջադրել էր ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Ա․Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին։

Գործող վարչապետն ու կառավարության անդամները, մինչեւ նոր վարչապետի ընտրությունը, կլինեն ժամանակավոր պաշտոնակատարներ:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը։

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Ներքաղաքական գործընթացների կիզակետում այժմ շարունակում է մնալ կարեւորագույն հարցը, թե ով է լինելու  հանրապետության նոր վարչապետը։Կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականներն հայտարարում են, որ նոր վարչապետի թեկնածուի անունը կհայտարարեն ապրիլի 9-ից ոչ շուտ, ՀՅԴ-ում ասում են նաեւ, որ վարչապետի հարցի որոշումը պատկանում է բացառապես ՀՀԿ-ին:

Արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում․ այս հարցին դեռեւս հստակ պատասխան չկա․միաժամանակ մամուլում կարծիք է շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար։ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջորդ օրը, վարչապետին ընտրելու են ապրիլի 17-ին։

 

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

 

 

 

 

 

 

 

 

Comments Are Closed!!!