Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորներից 3-ը՝ Ծառուկյան խմբակցությունից Վարդևան Գրիգորյան, Տատյանա Միքայելյան, ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյան, կողմ է քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, իսկ մյուս 3 պատգամավորները բացակա են եղել։ Վերջիններից Ֆելիքս Ցոլակյանը իր դիրքորոշումը հայտնել է, մասնավորապես նշելով․ << Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից>>։
Վ․ Ղուկասյանը զերծ է մնացել մեկնաբանություն ու կարծիք հայտնելուց, իսկ Արման Սահակյանը, ինչպես միշտ չի պատասխանել հեռախոսազանգերին։ Հիշեցնենք, Ազգային ժողովը արտահերթ նիստով ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կազմով կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին։ Դրանց համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ նորով ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին ոչ պատգամավորների կամքով: