1,5 տարի ընդմիջումից հետո քաղաքական դաշտ է վերադառնում Հովհաննես Մարգարյանը։ Քաղաքականությունից հեռանալու պատճառը, վերջինիս մեկնաբանմամբ առողջական վիճակն է եղել, սակայն հասարակության պահանջով կրիկին որոշել է վերադառնալ քաղաքականություն ու շարունակել Խորհրդարանի ամբիոնից վեր հանել Գյումրու խնդիրները։
Արժանապատիվ ուղի կուսակցությունը ԱԺ-ում ընդդիմադիր ուժ կլինի։ Հովհաննես Մարգարյանը վստահեցրել է, որ կողքին ունի համախոհներ եւ պատրաստ է մտնել ընտրապայքարի մեջ։ Համապետական կուսակցության կենտրոնը կլինի Գյումրիում։ Արդեն գրասենյակներ են ստեղծվել Երեւանում ու տարբեր մարզերում։
Հովհաննես Մարգարյանի առաջին գործը Սահմանադրության հիմնովին փոփոխումը կլինի՝ հանրաքվեի միջոցով։ Վերջինիս դիտարկմամբ Խորհրդարանական համակարգը Հայաստանում չի գործում ամբողջովին եւ կան լուրջ շեղումներ, որոնք խոչընդոտում են Հայաստանում արդյունավետ կառավարմանը։
Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, բայց մեկ սխալ անգամ թույլ տալու դեպքում առաջին քննադատն է լինելու։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը Հայկական վերածնունդ կուսակցության անդամ էր։ Այժմ որեւէ կապ կուսակցության հետ Հովհաննես Մարգարյանը չունի, իր կողմից ստեղծված կուսակցությունը լինելու է ազատ ու անկախ։ Հովհաննես Մարգարյանը նաեւ չի բացառել, որ հնարավոր է դաշինքով հանդես գա այլ կուսակցությունների հետ։ Իսկ առաջիկայում կուսակցության լիագումար նիստն է, որտեղ ներկայացվելու է նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։
Հ.Մանուկյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com