📅 Արթիկի տարածաշրջանի մոտ 50 գյուղում կա խնդիր կապված ջրի որակի հետ։ Պատճառը Մանթաշի ջրամբարի աղտոտվածությունն է, ինչպես նաեւ ոչ բավարար քլորացումը։ Արթիկի տարածաշրջանի գյուղերում խմելու ջրի որակով պայմանավորված աճել է նաեւ աղիքային ինֆեկցիաների թիվը։ Գյուղերից շատերի սպասարկումը պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Թե ինչո՞ւ խնդիրը չի լուծվում, ո՞վ է պատասխանատուն եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում;
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
➡ Վահե Բատոյան – «Վեոլիա ջուր» ընկերության Տեխնիկական տնօրեն
➡ Արտակ Մալխասյան – «Վեոլիա ջուր» ընկերության Վարձակալության Պայմանագրի կառավարման տնօրեն
➡ Արայիկ Եղիկյան – «Վեոլիա ջուր» ընկերության <Արեւմուտք> տարածաշրջանային փոխտնօրեն
➡ Լեւոն Ղուկասյան – «Վեոլիա ջուր» ընկերության ջրի որակի վարչության պետ
➡ Վարդան Ուռության – ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն
📌Համակարգող` Հեղինե Մանուկյան