«Պետք է ձևավորել երկբևեռ քաղաքական դաշտ առնվազն, որտեղ երկու ուժեր քաղաքակիրթ, քաղաքական պայքարի մեջ կձևավորեն նոր օրակարգ Հայաստանի համար և կվերահսկեն մեկը մյուսին»
Առայժմ պարզ չէ, թե քաղաքական որ ուժերը ինչ ձեւաչափով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պարզ է մի բան, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար ունեն 2 օր ժամանակ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Ներկա քաղաքական իրավիճակի շուրջ կխոսեն Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը և կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը: