Նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպելու և հանրությանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ուժերի միջև քննարկում ծավալել ու նպատակով կազմակերպվող քննարկումների շարքի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում: ‹‹Իրազեկ քաղաքացիների միավորման›› փորձագետ Աննա Փամբուխչյանն անդրադառնալով ապատեղեկատվության դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերին և կարևորությանը նշեց․ ճշմարիտ լրատվությունը ունի չոր, չեզոք տոնայնություն և նպատակ ունի տեղեկացնել ինչ է տեղի ունեցել, որտեղ և երբ: Մինչդեռ ապատեղեկատվությունը նպատակ ունի նաև տեսակետ պարտադրել, այն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է այլ, ոչ թե ռացիոնալ:
Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ խոսեց հանրային մասնակցության, տեղեկատվության ազատության և հանրային միջոցների վերահսկման գործիքներ մասին:
‹‹Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների հզորացումը›› թեմայով ելույթ ունեցավ Արթուր Սաքունցը` ‹‹Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի›› Վանաձորի գրասենյակի նախագահը: Վերջինս ասաց. ‹‹Մեր նպատակն է բարձրացնել համակարգային խնդիրները: Վերջին հաշվով մեր պետությունը պետք է լուծի մարդու նկատմամբ իր պատասխանատվությունը: Սահմանադրությամբ արդեն իսկ կան խնդիրներ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների սահմանափակմանը››:
Խոսելով ‹‹Անցումային արդարադատության›› հասկացության ընդհանուր նկարագրի, նպատակների ևւ կիրառման մեխանիզմների մասին փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց. ‹‹Անցումային արդարադատությունը մեր խնդիրների լուծման համար ստեղծվող ճանապարհն է: Սրա գործիքակազմը հարուստ է ևւ կարող է լիովին պայքարել կոռուպցիայի ևւ առհասարակ հետագայում կոռուպցիոն զարգացումները կանխելու նպատակով››:
Ելութների ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան:
Այլ մանրամասները`տեսանյությում