Ուղիղ ժամը 7։00-ին բացվեցին 31/8 ընտրատեղամասի դռները

Ուղիղ ժամը 7։00-ին բացվեցին 31/8 ընտրատեղամասի դռները

Ուղիղ ժամը 7։00-ին բացվեցին 31/8 ընտրատեղամասի դռները։
Տեղամասում ներկա են հանձնաժողովի 10 անդամներ, 2 վստահված անձ և 4 դիտորդներ, ինչպես նաև օպերատոր Շանթ հեռուստաընկերությունից։
Քվեարկության սենյակն ապահովված է համապատասխան լուսավորությամբ, քվեախցիկների արանքում պահպանված է 1 մետր հեռավորություն, իսկ կահավորանքի հետ կապված առաջարկեցի փոքր-ինչ սեղաններն առաջ բերել դիտորդի վերահսկողությունն ապահովելու համար, սակայն հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ տարածքի նեղության պատճառով չեն կարող տեղափոխություն կատարել և դա կարող է խոչընդոտել ընտրողի տեղաշարժը։ Ընտրատեղամասի տարածքում չկա թեքահարթակ,ինչպես նաև չկան հատուկ միջոցներ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Ուղիղ ժամը 8:00-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց քվեարկության սկիզբը։48270783_202659720642760_7321918031263694848_n

Նշեմ նաև, որ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեն 1879 ՀՀ քաղաքացիներ։ Իսկ առաջին ընտրողը դեռևս 7:40-ից սպասում էր ընտրատեղամասի բացմանը։

 

Նյութի հեղինակ՝ Նաիրա Վարդանյան

Comments Are Closed!!!