դեկտեմբերի 9 -ին ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ առաջին արտահերթ ընտրությունները

դեկտեմբերի 9 -ին ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ առաջին արտահերթ ընտրությունները

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, որից 9-ը կուսակցություն է, 2-ը՝ դաշինք: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ 1.Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 2. «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն 3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» 4. «Իմ քայլը» դաշինք 5. «Լուսավոր Հայաստան» 6. «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» 7. «Ազգային առաջընթաց» 8. «Մենք» դաշինք 9. «Օրինաց երկիր» 10. «Սասնա ծռեր» 11. «Բարգավաճ Հայաստան»: Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի, ընտրողների ընդհանուր թիվը 2,573,779 քաղաքացի։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին

Comments Are Closed!!!