ՀՀ Պաշտպանության նախարարության թեժ գծով ստացվել է 39 զանգ

ՀՀ Պաշտպանության նախարարության թեժ գծով ստացվել է 39 զանգ

ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ՝ կապված Ազգային Ժողովի ընտրությունների հետ: ՊՆ-ն պարզաբանումներ է տվել նաև տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ զինվորները ընտրատեղամասեր են մուտք գործել «շարային քայլով»: «Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում»,- ասված է հաղորդագրության մեջ: —–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այժմ գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, չի գնացել քվեարկության, թեպետ ուներ քվեարկության իրավունք: —-Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր՝ Ժամը 20:00-ից հետո: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանի խոսքով` էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 08:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի ընդամենը 729 ՀՀ քաղաքացի:

Comments Are Closed!!!