Պաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Պաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարինՊաշտոնավարման մեկ տարին է ամփոփել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անցնող մեկ տարում լուրջ և հսկա աշխատանքներ են իրականացվել գրեթե բոլոր ոլորտներում,-նշել է քաղաքապետն ու մանրամասնել, թե հատկապես ինչին է ուշադրություն դարձվել, ինչն է ենթարկվել փոփոխության ու, թե ինչպիսի նորամուծություններ են հասել Գյումրի: 2012 թվականի նույն այս ժամանակահատվածում, ըստ Սամվել Բալասանյանի, Գյումրու քաղաքապետարանն իրեն էր հանձնվել 1 մլրդ 58 մլն դրամի պարտքով, որի մեջ ներառնված էր անգամ կառույցի աշխատակիցների աշխատավարձը: Նախադպրոցական հիմնարկներն են վերակազմակերպվել մեկ միավորի, մշակութային միջոցառումներ են անցկացվել, գյումրեցի մարզիկները լուրջ հաջողություններ են ունեցել: Գյումրին արտաքին կապեր է հաստատել Պիտեշտի, Լեհաստանի, Բելոստոկի, Սիանի հետ: Որպես առաջին հաջողություն, Սամվել Բալասանյանն ընդգծում է ավագանու ինստիտուտի կայացումը: Մինչ օրս անցկացվել է օնլյան տարբերակով հեռարձակվող 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ձևավորվել է 4 մշտական հանձնաժողով: Մանրամասներին հետևեք տեսանյութում:

Comments Are Closed!!!