««ԳՅՈւՄՐՈւ ԱՌԱՋԸՆԹԱՑ» Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Քաունթերփարթ Ինտերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվեց «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագիրը, որի փակման շնորհանդեսին ներկայացվեցին ծրագրի, ավագանու որոշումների վերաբերյալ մոնիտորինգի, Գյումրի համայնքի 2013-2016թթ. քառամյա ծրագրի 1-ին կիսամյակի հետազոտության արդյունքները: <<ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ>> ծրագրի նպատակն է բարձրացնել Գյումրիի հասարակության տեղեկացվածության մակարդակը և նպատակաուղղված էր համայնքային խնդիրների ու որոշումների, Գյումրու ՏԻՄ գործունեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովմանը: Այս մտահղացումն իրականացնելու համար, Գյումրի քաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ընտրվեց 15 անդամից կազմված մոնիտորինգ իրականացնող հանրային խորհուրդ, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Համայնքային խնդիրների, ավագանու որոշումների, համայնքի զարգացման քառամյա ծրագրի, հաստատված ամենամյա բյուջեի վերաբերյալ կազմակերպվեցին 6 հանդիպում քննարկումներ, իրականացվեց մոնիտորինգ ավագանու սոցիալական ոլորտի որոշումների վերաբերյալ, Գյումրի համայնքի 2013թ. բյուջեի վերլուծություն: Ծրագրի բաղադրիչներից էր նաև ավագանու նիստերի թափանցիկության և տեղեկատվության մատչելիության ապահովումը կազմակերպության նորաստեղծ կայքէջում՝ ուղիղ հեռարձակմամբ: Ստեղծվեց՝
1. Կազմակերպության www.progressgyumri.am կայքէջը, որի միջոցով իրականացվեց Ավագանու 3 նիստերի`18.06.2013թ., 29.07.2013թ., 23.09.2013թ. և 1 հանրային քննարկման ուղիղ հեռարձակում (տեսագրություն) կայքէջում,
2. <<Ցայգ>> ՀԸ ուղիղ եթերում անցկացվեցին 6 հեռուստաքննարկումներ՝ Գյումրու ավագանու որոշումների և դրանց կատարողականության, սոցիալական օգնությունների տրամադրման կարգի, <<Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք>> ծրագրի ֆինանսական և բովանդակային բաղադրիչների, Գյումրի քաղաքի քառամյա ծրագրի, բյուջեի, քաղաքաշինական խնդիրների մասին և ՔՀԿ-ների դերին համայնքային խնդիրների լուծման գործում, առաջարկվել այլընտրանքային լուծումներ
3. Պատրաստվեցին և հեռարձակվեցին Ավագանու 3 նիստերի, 3 կլոր սեղան քննարկումները լուսաբանող 6 ռեպորտաժներ, որոնք տեղադրվել են կայքում, տարածվել համացանցում՝ կազմակերպության աանվամբ, քաղաքացիական երկխոսության լսարան խմբերում: Ծրագրի տևողությունը 6 ամիս է (01.05.2013թ. – 31.10.2013թ.) :