#Sarapat #Shirak #region
Բնության այս գողտրիկ անկյունում Համայնքների ֆինանսիստների միավորումը Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրում է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
Սարապատում արդեն ամեն ինչ թղթին հանձնված ու ծրագրի տեսք ստացած է , շուտով այստեղ հիմնվելու է Ձմեռ Պապիկի նստավայր, որն իր հյուրընկալ հարկի տակ է առնելու զբոսաշրջիկներին ամբողջ տարվա ընթացքում: Սա Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակ ունի:
Խոշորացված համայնքների բնակիչներին իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունների սահմանմանը մասնակից դարձնելու նպատակով՝ փորձ է արվում Հայաստանում կիրառել քաղաքացու բյուջե մեթոդը, որն այսօր մասնակցային բյուջետավորման գործիք է համարվում:
Սարապատում Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Գաղափարն իրագործելու համար կպահանջվի մոտ 3000 եվրո գումար:
Բացի կոմունիկացիայից տարածքն ունենալու է հեռավար կառավարվելու հնարավորություն:
Նոր տեխնոլոգիաներով զինված, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող Ձմեռ պապի կացարանը նախատեսվում է իր առաջին այցելուներին ընդունել այս տարեվերջին`այսինքն դեկտեմբերի 31-ին:
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru