Արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 80 «կողմ» և 28 «դեմ» ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին: Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին:
Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru