Ցայգ ՀԸ ուղիղ եթերում հունիսի 8-ին, ժամը 20:30-ին դիտեք Եղիր իրազեկ հաղորդաշարի 1-ին թողարկումը, որն իրականացվում է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ծրագրի շրջանակներում: Հաղորդման հյուրերն են՝ Լևոն Բարսեղյան, Արամ Բաղրամյան, Սեյրան Մարտիրոսյան, Գևորգ Պետրոսյան: Հարցեր կարող եք գրել ֆեյսսբուք սցիալական ցանցի Քաղաքացիական երկխոսության լսարան էջում կամ հղել Ցայգ ՀԸ ուղիղ եթերում:
««ԳՅՈւՄՐՈւ ԱՌԱՋԸՆԹԱՑ» Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ և Քաունթերփարթ Ինտերնեշնլ Հայաստանի կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել Գյումրիի հասարակության տեղեկացվածության մակարդակը և նպատակաուղղված է համայնքային խնդիրների ու որոշումների, Գյումրու ՏԻՄ գործունեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովմանը:Այս մտահղացումն իրականացնելու համար, Գյումրի քաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ընտրվելու է 15 անդամից կազմված հանրային խորհուրդ, որի կազմի մեջ մտնելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:Առաջին հանդիպումը տեղի կունենա Ասպարեզ ակումբում,մայիսի 31-ին, ժամը 14:00-16:30: Հասցեն՝ք. Գյումրի, Պուշկինի 96.