Քննարկումներ

«Նոր կորոնավիրուսի ազդեցությունն ու հետևանքները տնտեսության վրա»

#Covid19 #economy
——————————————————————
Տնտեսությունն ամենազգայուն ոլորտներից է, որն անմիջապես արձագանքեց համավարակին ու վերջինիս պատճառով ստեղծված ճգնաժամին: Բոլոր երկրներում շուտափույթ մշակեցին բիզնեսին աջակցող ծրագրեր՝ ամենատարբեր ձևաչափերով: Մեր երկրում ևս ներդրվեցին աջակցման ծրագրեր:
Ոլորտն ի՞նչ չափի վնասներ կրեց և որքանո՞վ աջակցման ծրագրերն օգնեցին բիզնեսին:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴 

Բանախոսներ՝
Կարեն Հարությունյան – Ֆլորենս Գյումրի ռեստորանի տնօրեն
Ժաննա Չամաքյան – ‹‹Մետաքսե›› և‹‹Կերպար›› ապրանքանիշերի հիմնադիր, ‹‹Բեյբի հաուս›› զարգացման կենտրոնի հիմնադիր
Արտակ Մելիքյան –ART salon-ի հիմնադիր
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Տուրիզմի և ժամանցի զարգացումը մարզի գյուղական համայնքներում»

«Տուրիզմի և ժամանցի զարգացումը մարզի գյուղական համայնքներում» թեմայով:
#shirak #region #tourism
————————————————————————-
🇪🇺 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 30 ամիս ժամկետում։ Ծրագրի նպատակն է աջակցել և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ 52 խոշորացված համայնքում, այդ թվում նաև՝ Շիրակի մարզում։ Այս ծրագրերի շնորհիվ զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում այլևս անիրագործելի չեն թվա ու կնպաստեն տեղական զբոսաշրջության, բացօթյա ժամանցի և ստեղծարար ոլորտների զարգացմանը։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
 Ջեմմա Հարությունյան – Ամասիա համայնքի ղեկավար
 Շուշան Վարդանյան – «Սարապատ՝գեղատեսիլ համայնք» ծրագրի ղեկավար
 Տիգրան Հակոբյան – Աշոցք համայնքի ղեկավարի օգնական
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Աշխատանքային իրավունքների խախտումները արտակարգ դրության ընթացքում»

#Job #Right

————————————————
Արտակարգ դրությամբ պայմանավորված նոր իրավիճակ ու աշխատանքային փոխհարաբերությունների թելադրվող նոր պայմաններ։ Փոխվեց աշխատանքային գրաֆիկը, վարձավճարը, պայմաններն ու նույնիսկ աշխատանքի վայրը։ Առանց այն էլ խնդիրներով ու խախտումներով հարուստ աշխատանքային իրավահարաբերությունները դարձան ավելի խոցելի, իսկ քաղաքացիները ավելի անպաշտպան։ Եթե պետական ոլորտը կարողացավ պահպանել աշխատատեղերը, ապա մասնավոր ոլորտում հարցերը ավելի շատ էին ու բազմաշերտ։ Աշխատանքային պայմանագրեր, օրավարձով վճարվողներ, աշխատանքից անհիմն ազատումներ, աշխատավարձի հետպահումներ կամ մասնակի վճարումներ։
Գործազրկության ցուցանիշներով առաջատար մարզում նոր իրավիճակը դարձավ ևս մեկ հնարավորություն խախտելու աշխատանքային իրավունքները։ Գործատուները համավարակի բերած տնտեսական ծանր հետևանքների քողի տակ սկսեցին արդարանալ, իսկ աշխատողները՝ ելքեր որոնել։
Աշխատանքային ի՞նչ իրավունքներ են խախտվել կոռոնավիրուսի հետևանքով առաջացած պայմաններում, ինչքանո՞վ են գյումրեցիները քաջատեղյակ ու հետևողական իրենց իրավունքներին, այս հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր քննարկմանը։
————————————————-
Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝

Հարություն Թադևոսյան- Գյումրիի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ
Գայանե Գևորգյան- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան
Հերմինե Հովհաննիսյան-Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն”-ի իրավաբան
Աշխատանքային ու առողջապահության տեսչության մասնագետ /դեռ հաստատված չէ/
🔗Համակարգող՝ Անահիտ Հարությունյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կվերաբացվեն գրադարաններն ու թանգարանները»

«Կվերաբացվեն գրադարաններն ու թանգարանները»
#Library #Museum
————————————————————————-
ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետի հերթական երկարաձգումից հետո որոշ սահմանափակումներ հանվեցին: Այսպիսով, գրադարաններն ու թանգարանները կվերաբացվեն: Այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին՝ ՀՀ պարետի համապատասխան որոշման հրապարակումից հետո: Ի՞նչ չափորոշիչներով են կազմակերպվելու աշխատանքները, մոտ 5-ամսյա դադարից հետո: Ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցին վերոնշյալ հաստատությունները անցած ամիսների ընթացքում և որո՞նք են լինելու դրանց լուծման ուղիները:
—————————————————–
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
 Գևորգ Ամիրյան – Շիրակի մարզային գրադարանի տնօրեն
 Արա Պապանյան – Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն
 Կարինե Վիրաբյան – Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կորոնավիրուսի հետևանքները կրթության ոլորտում»

«Կորոնավիրուսի հետևանքները կրթության ոլորտում»
🔴🎥

#Covid19 #Education
——————————————————————
 Արդեն 5 ամիս է, ինչ համավարակի հետևանքով մեր կյանքի բոլոր ոլորտները շեղվել են իրենց բնականոն ընթացքից:Ամենազգայուն ոլորտը կրթական համակարգն է: Այս ոլորտը մարտ ամսից անցել է հեռավար կրթության, ինչը մեզանում նորություն էր` իր դրական և բացասական կողմերով: Ի՞նչ ազդեցություն թողեց համավարակը կրթության ոլորտի վրա և որքանո՞վ է անհրաժեշտ կրթական նոր չափորոշիչների կիրառումը ներկայում:
——————————————————————
Բանախոսներ՝
Աստղիկ Հայրապետյան-բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աստղիկ Սարիբեկյան-Շիրակի մարզի Հացիկի հիմնանական դպրոցի տնօրեն
Մարիետա Խաչատրյան- բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ դասախոս, կրթության փորձագետ
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյանgggggg

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

#ՄամուլիԱսուլիս «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում»

«Համայնքների ֆինանիստների միավորում» կազմակերպությունը՝ «Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի» և «Հայաստանի համայնքների միության» հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունը, Շիրակի մարզի Սարապատ համայնքում, , Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ ստորագրելու է փոքր դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Այն առաջինն է քաղաքացու բյուջե նախաձեռնությունների շարքում, որոնք իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
 Աբրահամ Արտաշեսյան՝ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար, «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության փոխնախագահ,
 Լուսինե Ալեքսանդրյան՝ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

«COVID-19-ի մարտահրավերները Շիրակի Մարզում»

Նոր կորոնավիրուսով պայմանավորված ինչպիսի՞ իրավիճակ է Շիրակի մարզում: Առողջապահական համակարգը ինչպե՞ս է դիմակայում COVID-19-ի նետած մարտահրավերներին: Հակահամաճարակային ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում Գյումրիում, բնակչության իրազեկության մակարդակը բարձրացնելու և համավարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ուղղությամբ: Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում համավարակից տուժած ոլորտների և խոցելի խմբերի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ՝
Արմեն Իսահակյան – Գյումրի կենտրոն ԲԿ տնօրեն
Սամվել Մադոյան – «Հայկական կարմիր խաչ ընկերության» Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն
Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի ժ/պ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Թափառող շները ՝ սպառնալիք մարդկանց»

«Թափառող շները ՝ սպառնալիք մարդկանց»
#Stray #dogs
———————————————————
Որպես թափառող շների վնասազերծման խնդրի լուծում, արդեն մոտ 1 ամիս է Գյումրիում իրականացվում է անապաստան շների ստերջացման ծրագիրը, որն առայժմ չի ազդում բնակչության ահազանգերի թվի նվազման վրա: Թափառող շները դեռևս շարունակում են սպառնալիք մնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
———————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Արմինե Եղիկյան -«My Vet» անասնաբուժական կլինիկայի վիրահատող բժիշկ
 Էդգար Գևորգյան – անեսթեզիոլոգ
 Արման Եղիկյան – անասնաբույժ
 Սուսաննա Էլբակյան- «Սրբազան հող» ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

Մամուլի ասուլիս «Հարկային դաշտը խոչընդոտ՝ Գյումրի սպորտ սիթի հիմնադրամի համար»

#Մամուլի_ասուլիս «Հարկային դաշտը խոչընդոտ՝ Գյումրի սպորտ սիթի հիմնադրամի համար»
#Gyumri #Sport #City
———————————————————
ՀՀ վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանը՝ հեղափոխությունից ոգևորված, վաճառելով ՌԴ ում իր բիզնեսները և բնակարանը, վերադարձել է իր ծննդավայր Գյումրի՝ երեխաների համար մարզադաշտ կառուցելու։ Գնել է արհեստական խոտածածկը, բերել Գյումրի, սակայն պետությունը սահմանել է մոտ 11.103.000 դրամի չափով հարկ, որը ներդրողը չի պատրաստվում վճարել։
———————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Հրանտ Պետրոսյան – «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ
 Աղունիկ Պետրոսյան – «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի տնօրեն

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

«Մարտի մեկից 12 տարի անց»

#Քննարկում «Մարտի մեկից 12 տարի անց»
———————————————————
2008 թ-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ։ Արդյունքում Երևանում 10 զոհ գրանցվեց: Դեպքերից 12 տարի անց ի՞նչ բացահայտումներ են եղել և երբ փակված կհամարվի մարտի մեկի էջը:
———————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Մուրադ Գրիգորյան – ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար
 Սերիկ Տոնոյան – ՀԱԿ Գյումրու գրասենյակի անդամ
 Շոթա Սաղաթելյան – Մարտի 1-ի գործով տուժող
 Արտակ Հովհաննիսյան – քաղաքագետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան