Քննարկումներ

#Մամուլի ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների»

#Մամուլի_ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների» խորագրով:
#Armenia #Georgia #dance #fest
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Միջազգային հայ – վրացական ազգային պարի փառատոնն առաջին անգամ կներկայացվի Գյումրիում: Վրաց ազգային պարը կներկայացնեն Վրաստանից ժամանած ավելի քան 200 վրաց պարող – պարուհիներ, հյուրեր: Փառատոնին հայկական պարը կներկայացնեն ավելի քան 150 հայ պարող – պարուհիներ: Երկխոսության Մեդիա կենտրոնում միջոցառումից հետո ասուլիսով հանդես կգան փառատոնի կազմակերպիչները:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
➡ Լուսինե Մոսոյան – «Գյումրի ակումբի» և «Գյումրու զբոսաշրջության ակումբի» հիմնադիր և տնօրեն
➡ Թիմուր Տամիշվիլի – Բեմադիրչ, բալետմայստեր, միջազգային մրցույթ-փառատոնների ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

#Քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ Շիրակի մարզում»

#Քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ Շիրակի մարզում» թեմայով:
• Որո՞նք են Արթիկի տարածաշրջանի , որի կազմում են Սպանդարյան և Անուշավան համայնքները, հիմնական խնդիրները:
• Գյուղատնտեսությունում առկա ի՞նչ խնդիրներ կան և որո՞նք են առաջարկված բարեփոխումներն այս ուղղությամբ:
• Գյուղմթերքի իրացման գործընթացում ի՞նչ խոչնդոտներ կան:
• Գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրման վերաբերյալ ինչպիսի՞ վերաբերմունք կա :
• Համայնքների խոշորացումը որքանո՞վ է նպաստում կամ խոչնդոտում համայնքի խնդիրների լուծմանը:
• Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել գյուղական բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, գյուղի` որպես բնակության վայրի գրավչությունը բարձրացնելու, արտագաղթի ու արտագնացության միտումներն աստիճանական հաղթահարելու համար:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում
 


#DMC #Debate #Shirak #Elections
Բանախոսներ՝
 Ավետիք Մխիթարյան-Սպանդարյան համայնքի ղեկավարի թեկնածու
 Երվանդ Հակոբյան – Անուշավան համայնքի ղեկավարի թեկնածու
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

🔴 LIVE | Ուղիղ ՝  «Անօթևանության խնդիրը Գյումրիում ՝ գորդյան հանգույց»


#DMC #Debate #Gyumri #Homeless
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
• Քանի՞ անօթևան է հաշվառված Շիրակի մարզում և մասնավորապես ՝Գյումրիում:
• Արդյո՞ք պետությունը բոլոր անօթևանների նկատմամբ ունի պարտավորություն:
• Ի՞նչ է արձանագրել ՀՀ քաղաքաշինութան կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Անօթևանության խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ են առաջարվել:
• Ի՞նչն է խանգարել կադաստրի պետական կոմիտեին ու ՀՀ Ոստիկանությանը բավարար տվյալներ տրամադրել ժամանակավոր կացարանների վերջին հաշվառումների մասին:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
 Մհեր Խաչատրյան – Գյումրի համայնքի ոչ հիմնական շինությունների փաստագրման հանձնաժողովի նախագահի տեղակալ
 Վահան Թումասյան-Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ, ՀՀ քաղաքաշինական կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ
 Տիգրան Հարությունյան- ՇՄ քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
 Մկրտիչ Դավթյան – Գյումրի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

 

🔴 LIVE | Ուղիղ ՝ «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը»

#Քննարկում «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը»
🔴 LIVE | Ուղիղ ՝


#DMC #Discussion #Judicial_System #Justice
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
• Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ո՞րն է նպատակը և որո՞նք են իրականացման ձևերը
• Ո՞ր մարմինն է իրականացնելու անցումային արդարադատության ամբողջ գործընթացը:
• Ի՞նչ մեխանիզմներով է իրականացվելու անցումային արդարադատությունը, ի՞նչ ռազմավարություն կա:
• Համաշխարհային պատմության մեջ անցումային արդարադատության և ժողովրդավարացման գործընթացների ի՞նչ օրինակներ կան։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
 Կարապետ Մխչյան-ՔՊ կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու
 Սեյրան Մարտիրոսյան- Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մ/ճ-ի ղեկավար
 Հայկ Հարությունյան-փաստաբան
 Սուսաննա Մխիթարյան-փաստաբան
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույցի շնորհանդես-քննարկում

«Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում» լրագրողական ուղեցույցի շնորհանդես-քննարկում
🔴 LIVE | Ուղիղ ՝ 

#DMC #PressConference #Journalism #LiveReport

Բանախոսներ՝
  Մոնիկա Սարգսյան, Հարային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար:

Ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին պատրաստել այնպիսի նյութեր, որոնք կտարբերվեն իրենց պրոֆեսիոնալիզմով և կդառնան լրագրողական էթիկայի պահպանման օրինակելի նյութեր։

Մարդու իրավունքների խնդիրները փակ աշխարհում՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանատներում, հոգեբուժարաններում, հատուկ դպրոցներում, մանկատներում պահանջում են զգայուն և պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցումներ և լուսաբանում, խնդիրները վեր հանելու, հանրությանն իրազեկելու և չվնասելու սկզբունքով լրագրողական աշխատանքներ ու նյութեր պատրաստելու համար։

 

Live Ուղիղ՝ «Գործազրկության պատկերը Շիրակի մարզում»

#Քննարկում
«Գործազրկության պատկերը Շիրակի մարզում »
🔴 Ուղիղ հեռարձակում


• Քանի՞ աշխատանք փնտրող է հաշվառված Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում , նրանցից քանի՞սն են ստացել գործազուրկի կարգավիճակ:
• Գործազուրկների քանի՞ տոկոսն է աշխատանք գտել: Նրանց քանի՞ տոկոսն է երիտասարդ:
• Ի՞նչ աշխատանք են հիմնականում առաջակում գործատուները , ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված աշխատաշուկայում:
• Ի՞նչ ծրագրեր է իրականացրել և այս պահին ինչ ծրագիր է իրականացնում Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնը գործազուրկների համար:
• Շիրակի մարզը գործազրկությամբ ՀՀ-ում առաջատարն է: Այս առումով Կառավարության կողմից կա՞ տարբերակված մոտեցում մարզի գործազուրկների նկատմամբ՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքը:
• Ի՞նչ խնդիրների է բախվում աշխատանք փնտրողը:
Բանախոսներ՝
 Ամալյա Ադամյան – Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
 Գայանե Կարապետյան – Շիրակի մարզի առողջապահությանև սոցիալական ապահովության վարչության սոցապ բաժնի պետի տեղակալ
 Սուսաննա Աստոյան- <<Լենտեքս>>ընկերության գլխավոր ճարտարագետ
 Արամայիս Հայրապետյան -փաստաբան
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #Discussion #Unemployment #Shirak_region

Live Ուղիղ՝ «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում»

#Մամուլի_ասուլիս«Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում»
#DMC #PressConference #Communities #Armenia
🔴 Ուղիղ հեռարձակում


📍 2015-17 թվականներին ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բարեփոխումների շրջանակում խոշորացման է ենթարկվել 465 համայնք և ձևավորվել 52 համայնք։ Գործընթացում դեռևս չի ընդգրկվել 450 համայնք, ինչը կազմում է մինչ բարեփոխումների մեկնարկը եղած համայնքների (915 համայնք) գրեթե կեսը: Վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում իրականացված են կիսով չափ: Համայնքների խոշորացման 1-ին և 2-րդ փուլի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ են, սակայն ամենամեծաքանակ (2017թ-ին խոշորացվեց 325 համայնք և ձևավորվեց 34 բազմաբնակավայր համայնք) և փնջերի ձևավորման բազմազանությամբ տարբերվող խոշորացման 3-րդ փուլը դեռևս ուսումնասիրված չէ։
📍 Ներկայում, «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացնում է վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլում խոշորացված 17 համայնքում բարեփոխումների արդյունավետության գնահատում (համաթվի հաշվարկի մեթոդով) և խոշորացման մոդելների արդյունավետության համեմատություն:
📍 «Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմարաշեն, Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Ծաղկահովիտ, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Մեղրաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Վայոց Ձորի մարզի Արենի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կառավարման արդյունավետության ուսումնասիրություն» ծրագրի նպատակներն ու խնդիրները կներկայացնեն բանախոսներ՝
 Մելսիդա Կիկոյան՝ «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար,
 Արսեն Աբրահամյան՝ ծրագրի փորձագետ,
🔗 Համակարգող՝ «Dialogue Media Center» մեդիա կենտրոնի ղեկավար՝ Հասմիկ Մխիթարյան։
#DMC #PressConference #Communities #Armenia

 

Live Ուղիղ՝ #Քննարկում «Գյումրու փողոցաշինության ընթացքը»

#Քննարկում «Գյումրու փողոցաշինության ընթացքը»
🔴 Ուղիղ հեռարձակում
➡ 

📌 Ե՞րբ է տրվել շինաշխատանքների մեկնարկը: Քանի՞ փողոց է վերանորոգվել: 
📌 Շինաշխատանքների և շինարարների նշած ժամկետներն իրար չեն համապատասխանում, ինչու՞:
📌 Շինաշխատանքներ նախագծողը և աշխատանքները վերահսկողը նույն կազմակերպությունն է: Արդյո՞ք սա իրավափափ է:
📌 Շինաշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունների մասին խոսեց նաև վարչապետը՝ Գյումրի այցի ժամանակ:Հնարավոր չէ՞ր արդյոք այնպիսի լուծում տալ, բնակիչների տեղաշարժը հեշտացնելու համար: Ո՞վ էր պատասխանատու այս թերացման համար:
📌 Երբ է շինաշխատանքների վերջնաժամկետը:Երբ է գյումրեցին վերջապես քայլելու մաքուր ու հարթ փողոցներով:

Բանախոսներ՝
➡️ Արա Մելիքջանյան – Մարզպետի նախկին տեղակալ, Աշխատանքային խմբի նախկին ղեկավար
➡️ Արայիկ Եղիկյան-«Վեոլիա Ջուր» ընկերության Արեւմուտք տարածքային տնօրինության տնօրենի տեղակալ
➡️ Սարիկ Բեկոյան -«Սիսիանի» ԲՈՒԱՏ ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար
➡️ Հայկամ Պողոսյան -«ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ- մարքետինգի մասնագետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #Gyumri #Debate #Discussion

Live Ուղիղ՝ «Ապրիլի 27-ը՝ ՀՀ քաղաքացու օր»

#Քննարկում «Ապրիլի 27-ը՝ ՀՀ քաղաքացու օր» թեմայով :
🔴 Ուղիղ հեռարձակում


• Ո՞րն է տոնի բովանդակությունը։ Ինչու՞ նման օր սահմանվեց, պե՞տք էր մեզ նման տոն ունենալ:
• Մեկ տարի անց ինչքանով են հեղափոխության նպատակներն ու խոստումներն իրականություն դարձել. Ի՞նչ տվեց քաղաքական հեղափոխությունը, որքանո՞վ այն արդարացրեց ժողովրդի սպասելիքները և ի՞նչ ակնկալիքներ կան տնտեսական հեղափոխությունից:
Բանախոսներ՝
➡️ Ռուզաննա Կիրակոսյան – Գյումրու ճանաչված մանկավարժ
➡️ Սոֆյա Հովսեփյան – ԱԺ պատգամավոր,«Իմ քայլը» խմբակցություն
➡️ Հերիքնազ Տիգրանյան – ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
➡️ Սեյրան Մարտիրոսյան – Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #ՀՀքաղաքացուՕր #Debate #Discussion

Live Ուղիղ՝ «Կենսավառելիքի արտադրությունը որպես ջերմատվության այլընտրանքային միջոց»

Կենսավառելիքի արտադրությունը, որպես հողային եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ու աղքատության ծավալների նվազեցմանն ուղղված միջոց
1.Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել կենսավառելիքի (պելետ, բրիկետ) արտադրության հիմնումով
2.Կենսավառելիքի որ տեսակն է այսօր համարվում արդյունավետ, արդյոք հնարավոր է միաժամանակ զարգացնել եւ պելետի, եւ բրիկետի արտադրությունը նույն տարածաշրջանում
3.Հնարավոր է առաջիկայում փայտը, որպես ջերմատվության միջոց, ամբողջությամբ փոխարինել կենսավառելիքով
🔴 Ուղիղ հեռարձակում


Բանախոսներ՝
 Գեւորգ Պետրոսյան՝ Բիոսոֆիա հկ ղեկավար
 Գագիկ Պալյան-Լոռու մարզի Մեծ պարնի համայնքի ղեկավար
 Համլետ Պետրոսյան-Բասեն գյուղի նախկին համայնքապետ
 Կարեն Բադիշյան-Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Երանուհի Սողոյան
#DMC #Biofuel #Energy #Debate #Discussion