Քննարկումներ

«Շիրակը` ամենապահանջվա՞ծ զբոսաշրջային մարզ»

📌Տարեմուտը ճիշտ ժամանակն է տնտեսական և սոցիալական ոլորտներն ամփոփելու խորքային վերլուծություններով, արված ու չարված գործերի նկարագրով։ ‹‹Երկխոսության մեդիա›› կենտրոնն այս անգամ ամփոփում է 2019թ․-ը զբոսաշրջության ոլորտում։ Անցնող տարին բեկումնային եղավ Շիրակի մարզի և Գյումրու տուրիստական գրավչությունների բացահայտման, զբոսաշրջային նոր հոսքերի ու երթուղիների, քաղաքի բրենդինգի ու PR-ի առումով։
📌 Սակայն, ըստ պատասխանատուների, ոլորտում անելիքները դեռ շատ-շատ են։ Ի՞նչ խնդիրներ կան թանգարանային ու հյուրատնային բնագավառներում, զբոսաշրջային ընկերությունների համար որո՞նք են մարտահրավերները, մարզն ու քաղաքը միջազգային ինչպիսի կառույցների հետ են աշխատում և այլն։
————————————————————————-

#Shirak #Region #Tourism
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Արա Պապանյան – Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն
 Գոռ Թորոսյան – «Գյումրի տուր» զբոսաշրջային ընկերության ղեկավար
 Նաիրա Գրիգորյան – Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող, «Station tour» զբոսաշրջային ընկերության ղեկավար
 Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն
 Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Համակարգող՝
🔗Լիզա Գասպարյան

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների իրազեկում Գյումրիում»

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների իրազեկում Գյումրիում»
#1991Unit #preparatory #courses
——————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
Արտաշես Հարթենյան, «Իմպրովիզ» ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու
Արամ Բաղիյան, պահեստազորի մայոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Իմպրովիզ Էյրոսփեյս ընդ Դիֆենս» (Improvis Aerospace and Defence) ընկերության գործադիր տնօրեն
Դավիթ Ղազարյան, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու
——————————————————————-
📌Գյումրիում առաջին անգամ «Իմպրովիզ» ընկերությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում են արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում նախապատրաստական անվճար դասընթաց:
Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում (IT զորամաս) ծառայության անցնելու համար։ Ասուլիսին կներկայացվեն այլ մանրամասներ իրականացվող ծրագրի և նրա ընձեռած հնարավորությունների մասին։
ԶԼՄ-ներին, Շիրակի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին, ծրագրով հետաքրքրված աշակերտներին և այլ շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք մասնակցել այս հանդիպմանը։

«2019-ի օրենսդրական պատկերը»

#ԱԺ #Parliament #deputy
—————————————————————–
📌Թավշյա հեղափոխությունից հետո, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են կատարվել Հայաստանում, ո՞ր ոլորտներն են ավելի շատ զգացել նոր իշխանությունների գործունեության ազդեցությունը: Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները կամփոփեն խորհրդարանում իրենց գործունեության մեկ տարին և կփաստեն թե ի՞նչ տվեց 2019 թվականը Շիրակի մարզին:
—————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

Բանախոսներ՝
 Նազելի Բաղդասարյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
 Սոֆյա Հովսեփյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

«Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»

Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»․ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օր
#HumanRights #Dectember10
————————–————————–———-
Ուղիղ հեռարձակում
🔴

Բանախոսներ
 Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար
 Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ
 Մկրտիչ Դավթյան՝ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
 Թամարա Յայլոյան – փաստաբան

Մամուլի ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»

#Մամուլի_ասուլիս «Քաղաքական իրավիճակի գնահատական և անելիքներ»
#ՍասնաԾռեր
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Ժիրայր Սէֆիլյան – Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ
 Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող
 Վարդան Գերավետյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»

«Մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց»
#People #with #Disabilities
————————————————————————-
📌 Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այդ օրն է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանադամություն ունեցող մարդիկ, ի՞նչպես է կարգավորվում նրանց ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքում, ի՞նչպես է արձագանքում աշխատաշուկան սահմանափակ կարողությունների տեր անձանց կարիքներին: Ի՞նչպես հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։
—————————————————–
 Ուղիղ հեռարձակում 🔴


Բանախոսներ՝
 Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների կենտրոնի համակարգող
 Գայանե Գրիգորյան – «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
 Ամալյա Ադամյան – Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
 Սուրեն Ավդալյան – «Հեշտ կյանք» ՀԿ փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

«Դիակիզարաններ՝ ընդդեմ համայնքային հողերի զավթման»

📌Գյումրու գերեզմանատները վաղուղ հատել են թույլատրելիի սահմանն ու դուրս եկել հարակից տարածքներ: Մասնավորապես Շիրակ գերեզմանատունը զավթել եւ շարունակում է տնօրինել միանգամից երկու համայնքի՝ Շիրակի եւ Ջաջուռի հողատարածքները: Սա ընդհանուր խնդիր է ՀՀ-ի համար, որով պայմանավորված էլ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է շահագործման հանձնել 2 դիակիզարան:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Արտյոմ Դավթյան Հավերժ հիշատակ ՓԲԸ
 Համլետ Ասատրյան Շիրակի վարչական ղեկավար
 Մահմեդ Սալոյան Մարմաշեն համայնքի համայնքապետարանի իրավաբան
 Տեր Մակար քահանա Գալամդարյան ՀԱԵ հոգեւոր հովիվ
🔗Արմենուհի Մինասյան

«Հայկական ֆուտբոլը քաղաքականությունից դուրս»

#Armenia #Football #Politica
——————————————————————
📌 Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականի անփառունակ ելույթները փաստում են, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ:
ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարման ընթացքն արդյո՞ք կարող են խնդրին լուծում տալ:
Ֆուտբոլը պե՞տք է դուրս գտնվի քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է իրավաիճակը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ունե՞ն մանկապատանեկան ֆուտբոլ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և արդյո՞ք մեզ մոտ մասսայական է «Միլիոնների խաղը»:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
Արսեն Սարգսյան – ՀՖՖ նախկին աշխատակից, ֆուտբոլային սկաուտինգի մասնագետ
Սուքիաս Ավետիսյան – ՀՖՖ գործկոմի նախկին անդամ
Աշոտ Գոմցյան – Արամազդ ինտելեկտուալ ակումբի նախագահ
Դենիս Սարգսյան – «Ռեդինգլ» ֆան ակումբի հիմնադիր
🔗Արմեն Ներսիսյան – վերլուծաբան
🔗Համակարգող՝ Համլետ Գևորգյան

«Ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»

«Ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»
#Genocide #Recognize #USCongress
——————————————————————
📌ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը շատերի մոտ հարց առաջացրեց, թե արդյո՞ք սրանով ի վերջո կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ոմանք կարծում են , որ այո՝ ԱՄՆ Կոնգրեսը սրանով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ ոմանք էլ մտավախություն են հայտնում, թե բանաձևը վերջնական հաստատվելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Շատերն էլ փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող այս փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է ավելի սրել թուրք֊ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերությունները:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Սարուխանյան- պատմաբան
➡ Արա Նախշքարյան-պատմաբան, բլոգեր
➡ Արմեն Բադալյան-քաղաքագետ, «Համահայկական կոնգրես» ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

«ՆԶՊ առարկայի դասավանդման նոր մեթոդ»

📌ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Սուրեն Ավետիսյան Գյումրու ավագ զինղեկ,ավագ լեյտենանտ, թիվ 10 հին . դպրոցի զինղեկ՝
 Սամվել Խաչատրյան Ֆոտոն վարժարանի զինղեկ, փոխգնդապետ
 Վաչագան Սարգսյան Գյումրու թիվ 20 հիմն. դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ,
 Ժորա Աբգարյան «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ
🔗Արմենուհի Մինասյան

#Preliminary #Military​ #Education