Քննարկումներ

Live Ուղիղ՝ «Ազգային կառավարիչների դպրոց Գյումրիում»

Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով են հանդես եկել Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
 Արմեն Ներսիսյան
 Վարդան Սրտաշյան
 Տարոն Ասատրյան։
#DMC #Dialogue_Media_Center

Live Ուղիղ՝ «ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

 

📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում,
➡️Բանախոսներ`
 Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
 Հայկ Հարությունյան-իրավաբան
 Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#Dialogue_Media_Center #DMC 

Live Ուղիղ՝ «Ականային վտանգներն ու ականազերծման դժվարությունները»

📅Անչափահաս քաղաքացիների շրջանում ականի պայթյունի հետևանքով գրանցված մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում էր։ Հանրապետության ականապատ տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել։ #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում «Ականային վտանգն ու ականազերծման դժվարությունները» թեմայի շուրջ խոսել են ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️ 

➡️ Բանախոսներ`
 Էդուարդ Ղուկասյան – ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ
 Գայանե Սիմոնյան – Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ
 Գյուլաննա Ֆերաքյան- ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակից
📌Համակարգող-Նազելի Էլբակյան

Live Ուղիղ՝ «ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը և զարգացման հեռանկարները»

📅Թավշյա` սիրո և համերաշխության հեղափոխությունը սկիզբ դրեց հայ հասարակության քրիստոնեա-դեմոկրատական արքետիպի վերածննդին։ Հայաստանն աշխարհում պետք է հայտնի դառնա որպես քրիստոնեություն արտահանող և քրիստոնեական գաղափարները վերարժևորող երկիր։ Մերօրյա քաղաքական դաշտի կայացումը` գաղափարական հենքով, չի կարող ունենալ այլընտրանք։ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումն առաջիկայում մասնակցելու է արտահերթվ ԱԺ ընտրություններին։#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում հանդես են եկել մամուլի ասուլիսով:
🔹Ուղիղ/LIVE հեռարձակում
➡️ 


➡️Բանախոսներ`
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Լևոն Շիրինյան
Հայկ Սուքիասյան
Վարդան Սրտաշյան

Live Ուղիղ՝ «Հրաժարականի պահանջով»

📅Անի խոշորացաված համայնքում արդեն երկրորդ շաբաթն է բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են կառավարման համակարգի փոփոխություն, ինչպես նաեւ համայնքի ղեկավար՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Բողոքի մասնակիցները փակել են համայնքապետարանի դուռը եւ արդեն մի քանի օր թույլ չեն տալիս աշխատակազմին մուտք գործել կառույց: Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի կազմում 17 գյուղական բնակավայր է ընդգրկված: Բնակչությունը բաժանված է երկու հատվածի: Նրանց մի մասն էլ պաշտպանում է Արտակ Գեւորգյանին:
🔹Ուղիղ հեռարձակում  


➡️ Բանախոսներ՝
➡️Եղիկ Դավթյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար,
➡️Գեւորգ Շաբոյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար, ➡️Արմեն Մարտիրոսյան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական,
➡️Արտակ Գեւոգյան՝ Անի համայնքի ղեկավար
📌Համակարգող՝ Հեղինե Մանուկյան

Live «Տնօրենի ընտրություն ընթացակարգային խախտումներով» Մամուլի ասուլիս

📅Ս/թ հոկտեմբերի 5-ին, Գյումրու թիվ 37 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթ:
Մրցույթը սակայն ընթացակարգային խախտումներով է անցկացվել: Թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես են եկել թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամները:
🔹Ուղիղ հեռարձակում

➡️ Բանախոսներ՝
Էմմա Բաղդասարյան
Գայանե Ավետիսյան
Կարեն Ավագյան
թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամներ:
#DMC #Dialogue_Media_Center

«Գյումրու ճանապարհաշինության ձգձգման պատճառները»

📅«Գյումրու ճանապարհաշինության ձգձգման պատճառները» Գյումրիում 2018 թվականին 4 ուղղությամբ մեկնարկեցին ճանապարհաշինական աշխատանքները: 23.8 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրի շրջանակում նախատեսվում է մի քանի հիմնական փողոցի, հրապարակների հիմնովին վերակառուցում: Ժամանակը գնում է, սակայն կատարված աշխատանքները դեռ գոհացնող չեն:
🔹Ուղիղ հեռարձակում


➡️ Բանախոսներ՝
Խաչատուր Խնձրցյան-Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի-ճանապարհաշինության բաժնի պետ
Կնյազ Մանասյան-Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
Արամ Ադամյան-<Մերձմոսկովյան> ԲԲԸ տնօրեն
Լիլիթ Թադեւոսյան-“Ճաննախագիծ” ինստիտուտ ՍՊԸ նախագծող ինժեներ, տեխհսկողության թիմի ինժեներ-տեխհսկիչ
📌Համակարգող՝ Հեղինե Մանուկյան

«Ո՛չ հակահեղափոխությանը. քաղաքական նոր զարգացումները» թեմայով քննարկում։

📅«Ո՛չ հակահեղափոխությանը. քաղաքական նոր զարգացումները» թեմայով քննարկում։
🔹Ուղիղ հեռարձակում

➡️Բանախոսներն են՝
Էմմա Պալյան -ՔՊ անդամ,
Սերգեյ Տոնոյան -ՔՊ անդամ,
Վասյա Արշակյան -ՔՊ անդամ,
Անժելա Մաթոսյան- ՔՊ կուսակցության համակիր,
📌համակարգող `Հասմիկ Մխիթարյան:

Live «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու անցկացման մեխանիզմները»

📅«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու անցկացման մեխանիզմները» քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում


Բանախոսներ՝
Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը;
քաղաքագետ` Գագիկ Համբարյանը
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հկ-ի մշտադիտարկող` Վահագն Խաչատրյան։
📌համակարգող՝ Հասմիկ Մխիթարյան։

42809468_917923161731075_7004609678546042880_o42840329_917923271731064_1724987186811502592_o42714084_917923175064407_221212359299956736_o42713214_917923291731062_3103089669219287040_o42724816_917923035064421_6150139940895195136_o42734732_917923051731086_5444372712745074688_o

 

Live Ուղիղ՝ «Հանրակրթական ոլորտի փոփոխություններ, խնդիրներ, ծրագրեր» թեմայով քննարկում

«Հանրակրթական ոլորտի փոփոխություններ, խնդիրներ, ծրագրեր» թեմայով քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում


Բանախոսներն են՝ ➡️
Շիրակի փոխմարզպետ՝ Սոֆյա Հովսեփյան
ՇՄ կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ՝ Հրայր Կարապետյան
«Գյումրու Ֆոտոն Վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանվել Մովսիսյան
Թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյան
📌համակարգող՝ Նաիրա Թադևոսյան։

42658370_917523188437739_2359721544285945856_o42694388_917523158437742_48607708256927744_o42659776_917523051771086_8326109001708208128_o42804537_917523048437753_7346746129100308480_o